Որքան ունեցվածք ունեն Գալուստ Սահակյանի որդիները
ՀասարակությունArmlur / Հայաստանում ընդունված պրակտիկա է, որ այս կամ այն պաշտոնյայի ընտանիքի անդամները ևս տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այս առումով բացառություն չէ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 431 հազար դրամ և ստացած կենսաթոշակը `132 հազար դրամի չափով: Իսկ նրա տիկինը Ժաննա Աղաբաբյանը, ով նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է, անցած տարվա ընթացքում 10 մլն 250 հազար դրամով հողամաս է գնել: Պարզվում է, որ տիկին Աղաբաբյանը ավելի հարուստ է, քան Գալուստ Սահակյանը: Նրա դրամական միւջոցները 2015 թվականի համեմատ 2016-ին ավելացել են. 126 մլն 433 հազար դրամից դարձել է 141 մլն 816 հազար դրամ: Գալուստ Սահակյանի տիկնոջ հայտարարագրած եկամուտը աշխատավարձն է, որը ամսական կազմել է 115 հազար դրամ, իսկ ամսական կենսաթոշակը՝ 47 հազար դրամ: Բացի այս, նա մեկ ընկերությունից 23 մլն 678 հազար դրամ շահաբաժին է ստացել: Զգալի ավելացել են նաև Գալուստ Սահակյանի որդու`պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի դրամական միջոցները:
շարունակությունը՝ կայքում