Ինչու և ինչպես Սերժ Սարգսյանը դարձավ անփոխարինելի
ՔաղաքականությունԱռաջին / Սերժ Սարգսյանի անփոխարինելիության բարդույթով տառապում է ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև քաղաքական ամբողջ համակարգը, նույնիսկ դրա այն սեգմենտը, որն ընդդիմանում է Սարգսյանին:
Մինչև սահմանադրական հանրաքվեն մեր քաղաքական համակարգն ապրում էր այսպես կոչված՝ «երեք նախագահների» մոդելով, երբ Սերժ Սարգսյանին այլընտրանք փնտրողները հայացքներն ակամայից ուղղում էին Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Սա, մեծ հաշվով, մեր քաղաքական համակարգի ավտորիտար մտածողության հետևանք է: Սարգսյանն այդ վիճակի նրբությունը, նաև վտանգավորությունը հասկանում էր. եթե Տեր-Պետրոսյանից առարկայական վտանգ չկար և նրա գործոնն ընդամենն ինդիկատոր էր իշխանության քաղաքական, գաղափարական սնանկությունը բացահայտելու համար, ապա Քոչարյանն ու նրա շրջապատը պարբերաբար արտահայտում էին ռևանշիզմի ձգտում: Սահմանադրական հանրաքվեով Սարգսյանը փաստացի փակեց նախկին երկու նախագահների ճանապարհը, որովհետև, անկախ իրենց ունեցած անձնական խարիզմայից, նրանցից ոչ ոք չունի իրեն հենարան հանդիսացող կենսունակ քաղաքական ուժ, կուսակցություն:
շարունակությունը՝ կայքում