Անբարոյականություն է «Սասնա ծռերին» ու Նաիրի Հունանյանին համեմատելը
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։
-Պարոն Մանուչարյան, դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց. «Զենք վերցրեք ու ֆիզիկապես ոչնչացրեք Սերժին ու իր բանդային»,- ասաց Ավետիսյանը։ Ձեր կարծիքով՝ Հայաստանում զինված ապստամբությունն արդյունավետ պայքարի մեթոդ կարո՞ղ է լինել։
-Բանն այն է, որ Հայաստանը կազմված է բանդաներից՝ այդ իմաստով Վարուժանը ճիշտ է։ Կա իշխող բանդա, մրցակից, հարակից բանդաներ, որոնք որոշակի հարաբերությունների մեջ են մտնում։ Առյուծի բաժինն այսօր փախցնում է իշխող բանդան, հետո՝ հարակից, այնուհետև մրցակից բանդաները։ Բայց այն հարցադրումը՝ ազատվենք այս մի բանդայից, գա մրցակից բանդան՝ սխալ է, պետք է մտածել, թե ինչպես անենք, որ ազատվենք բանդաներից առհասարակ։ Ասում են՝ ժողովուրդն ազնիվ է, թող ժողովուրդը գա, բայց ժողովրդին էլ են բանդիտիզմի մեջ խառնում, և շատերն ուզում են պարզապես իրենք զբաղեցնել բանդայի տեղը՝ իրենց որդին լինի դատախազությունում, հարկային տեսչությունում և այլ ոլորտներում։ Հիմա հարց է ծագում՝ որքանո՞վ է ճիշտ կոչը՝ այսինչ կամ այնինչ բանդայի դեմ բարձրանալ, ավելի ճիշտ կլինի այնպես անել, որ մարդու հոգու մեջ ոչնչացնենք այդ բանդիտիզմը։ Գուցե կան հոգով ազնիվ մարդիկ, որոնք կարող են սկզբից գրավել իշխանության լծակները, հետո մյուսներին օգնեն ազատվել բանդիտիզմից՝ բայց այսօր ես չեմ տեսնում այդպիսի խումբ։ Անգամ եթե իրենք կան՝ նրանց շրջանակը մեծ չէ, հետևաբար, նա մեծ դիմադրությունների է հանդիպելու։
շարունակությունը՝ կայքում