«Ինչո՞ւ են ուզում սպանել ինձ»
Սպորտ«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման դժգոհել է ակումբի վերաբերմունքից:
«Ես ոչինչ չեմ արել: Ես երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ հեռանալ «Միլանից»: Ինչո՞ւ են նրանք ինձ սպանում»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո 18-ամյա դարպասապահը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ:
«Միլանի» նախագահ Լի Յոնհոնգը հայտարարել էր, որ դարպասապահը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի տրիբունաներում:
Հունիսի 21-ին Sky Sport Italia-ն հաղորդեց, որ իտալական ակումբը ցանկանում է վերսկսել բանակցությունները Դոնարումայի հետ: