ԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times
ԱշխարհԱՄՆ իշխանությունները լիովին մերժել են հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tehran Times թերթին։
Նրա տեղեկություններով՝ Թեհրանը Վաշինգտոնից ստացել է կարգավորման իր գրավոր առաջարկի պատասխանը։ Նշվում է, որ ԱՄՆ-ը մերժել է Իրանի բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշումների իր քաղաքականությանը, հատկապես իրանական միջուկային ծրագրի հարցում։
Թերթը հիշեցրել է, որ եթե Վաշինգտոնն ընդուներ Իրանի առաջարկները, ապա Թեհրանը պատրաստ էր սկսել բանակցությունների երկրորդ փուլը՝ ներառյալ միջուկային դոսյեին առնչվող հարցերը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է փոխանցել Պարսից ծոցի գոտում հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկների պատասխանը։ Ամերիկյան The Wall Street Journal թերթի աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը հրաժարվել է իր միջուկային օբյեկտների ապամոնտաժումից, ինչը պնդում է Վաշինգտոնը։
Ինչպես նշում էր հրատարակությունը, իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնել ուրանի հարստացման կասեցմանը, սակայն ոչ ԱՄՆ-ի պահանջած 20 տարով։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի պատասխանն անընդունելի է անվանել։