Հյուսիային Կորեան հրթիռակոծել է Ճապոնական ծովը
ԱշխարհԱյսօր Հյուսիսային Կորեան տեղի ժամանակով 12:14-ին 3 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է «Յոնհապ» գործակալությունը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հրթիռների տեսակն ու կրակի հեռավորությունը դեռևս չի հաղորդվում:
Նշենք, որ վերջին անգամ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ արձակել է օգոստոսի 24-ին: Սուզանավից արձակված հրթիռն, ամենայն հավանականությամբ պատկանել է KN-11 տիպին, անցել է 480 կմ տարածք և ընկել Ճապոնական ծովում: Նշենք նաև, որ այս տարվա սկզբին` հունվարի 6-ին, Հյուսիսային Կորեան կատարել է առաջին միջուկային փորձարկումներն, իսկ փետրվարի 7-ին արհեստական արբանյակ տեղափոխող հրթիռակիր է արձակել` խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հռչակագիրը, ինչին էլ հաջորդել է Անվտանգության խորհրդի կողմից Փհենյանի հանդեպ պատժամիջոցների սաստկացումը: