Հայերեն

Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե սովորականի նման ընտրապայքար է ընթանում: Թեկնածուները շրջում են բնակավայրերով, հանդիպումներ են ունենում, ելույթներ, կոչեր են անում: Բայց այդպես չէ: Չկա նորմալ ընտրապայքար հատկապես ընտրական կարևորագույն սկզբունքներից մեկի տեսանկյունից: Խոսքը հավասար մրցակցային պայմանների կարևորագույն սկզբունքի մասին է, որը տվ յալ դեպքում խախտված է ի սկզբանե:

Առաջինը. հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի շարժը կամայական ձևով սահմանափակված է: Եվ նա լիարժեք մարզային այցեր, հանդիպումներ, ընտրողների հետ շփումներ իրականացնել չի կարող: Խոսքը, հասկանալի է, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին է:

Ճիշտ է, Սամվել Կարապետյանն ու աջակիցները ինչ-որ կրեատիվ ձև գտել են հանդիպումներ անցկացնելու համար, մասնավորապես մարդկանց տարբեր խմբեր, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենք են գալիս տնային կալանքի պայմաններում գտնվող Կարապետյանի առանձնատուն: Բայց փաստը մնում է փաստ:

Ու կապ չունի, թե որևէ մեկը տվյալ գործչին կամ որևէ այլ գործչի ինչպես է վերաբերվում: Սա սկզբունքի և արդարության հարց է, այլ ոչ թե հույզերի կամ վերաբերմունքի:

Ընտրական սկզբունքի տեսանկյունից կարևորն այլ բան է. ապահովվո՞ւմ է, թե՞ չի ապահովվում այդ սկզբունքի պահպանումը: Եթե ընտրապայքար է, ապա բոլոր մասնակիցները պետք է ունենան նույն հնարավորություններից օգտվելու իրավունք:

Ավելին, հիմնական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ևս սահմանափակված են, մասնավորապես՝ «Սրբազան պայքարի»՝ շինծու և դատարանում արդեն գրեթե փլուզված գործով «Հայաստան» դաշինքի մի քանի անդամներ ևս խափանման միջոցի (տնային կալանք) հետևանքով սահմանափակված են: Լինելով ԿԸՀ կողմից գրանցված պատգամավորության թեկնածու՝ նրանք ևս զրկված են ընտրողների հետ ազատորեն հաղորդակցվելու հնարավորությունից:

Այսինքն, առանց ճշմարտության և իրականության դեմ դույզն-ինչ մեղանչելու կարելի է վստահաբար ասել, որ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրան ենթարկվող ռեպրեսիվ՝ իրավապահ-քննչական ու համանման այլ մարմինների, արել և անում են ամեն ինչ, որպեսզի ընտրապայքարի մյուս մասնակիցների համար հնարավորինս շատ արհեստական խոչընդոտներ ստեղծվեն:

Ասվածի ամենից ցայտուն ապացույցը նույն ռեպրեսիվ մարմինների կողմից բացառապես ընդդիմադի հիմնական ուժերի նախընտրական շտաբների նպատակային թիրախավորումն է: Լինի ոստիկանություն, թե հակակոռուպցիոն կոմիտե կամ մեկ այլ կառույց, կայծակնային արագությամբ արձագանքում են զանազան «օպերատիվ տվյալների» ու, իբր, «ընտրակաշառք բաժանելու» դեպք են «բռնել», գործնականում ահաբեկչական գործողություններ են իրականացնում բացառապես ընդդիմադիր ուժերի տեղական նախընտրական շտաբների ու այդ շտաբներում ներգրավված հայրենակիցների դեմ: Ի լրումն, խանգարում են նախընտրական շտաբների աշխատանքը, խաթարում գործունեության բնականոն ընթացքը:

Հասկանալի է, որ ՔՊ-ի համար «նպաստներ» բաժանող զանազան համայնքապետների հետևից նույն ուժային կառույցները չեն ընկնում: Ամենից ցայտուն դեպքը Թալինի համայնքապետի հետ կապվածն էր: Անցյալ տարվա դեկտեմբերին Մայր Տաճարի նախագավթում խայտառակ վարքով մամուլի ուշադրությանն արժանացած, ՔՊ-ի բոլոր խոշոր միջոցառումներին մշտապես ներկա տվյալ համայնքապետի վերաբերյալ կոնկրետ փաստեր տարածվեցին՝ մի շարք բնակիչների նպաստներ և օգնություններ բաժանելու մասին: Նույնը՝ Սյունիքի մարզպետի դեպքում: Ոչ մի հետևանք:

Եթե հանկարծ իրեն նման բան թույլ տար որևէ ընդդիմադիր (դեռևս չկալանավորված) համայնքապետ, ապա Փաշինյանի հրահանգով կամ առանց այդ հրահանգի նրան արդեն մի 5 անգամ կալանավորած, «պատին ծեփած», «ասֆալտին փռած» կլինեին:

Հայաստանի ներքին գործերին ակնհայտորեն խառնված և իշխանական բոլոր այլանդակությունների վրա աչքերը փակած ու վրայից մեղրամոմ քսած եվրոպական զանազան ներկայացուցիչները կարող են, իհարկե, շարունակել ձևացնել, թե իրենք կույր են, համր և խուլ: Բայց դրանից չի հետևում, թե իրականությունն այլ է, կամ մենք էլ ենք կույր, խուլ և համր:

Ավելին, արդեն ակնհայտ է, որ փաշինյանական իշխանությունը, մասնավորապես իր «հատուկ ծառայությունների» միջոցով, համատարած գաղտնալսում և լրտեսում է հիմնական ընդդիմադիր ուժերի ոչ միայն առաջին դեմքերին (թեպետ, դա էլ է աննորմալ), այլև գրեթե բոլոր՝ քիչ թե շատ նկատելի անդամներին: Հենց իրենց «բացահայտած» ձայնագրությունները ասվածի ակնհայտ վկայությունն են: Բավարար է, որ որևէ ընդդիմադիր ուժի որևէ շտաբի աշխատանքում ներգրավված մարդը հեռախոսով զրուցելիս ինչ-որ թիվ ասի (կապ չունի, թե ինչի հետ կապված թիվ), լրտեսողների բրիգադը վրա կտա, թե՝ «հայ-հավա՜ր, ընտրակաշառք ենք բռնել...»:

Եվս մեկ հետաքրքիր դրվագ. Երևանի մի շարք բնակելի շենքերի առաջին հարկերում գովազդային ինչ-որ վահանակներ են տեղադրված: Իմաստ ունի՞ նշել, որ այդ՝ անհասկանալի ծագման ու պատկանելության «գովազդային վահանակների» վրա այս օրերին հայտնվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆոտոշոփած նկարը՝ մատնաշարժման պատկերով: Գումարած՝ ինչպես արդեն նշել էինք, թաղապետարանների աշխատակիցները, օրենք խախտելով, պարտադրում են խանութների պատերին փակցնել այդ նույն նկարները: Ճիշտ է՝ մեր ահազանգից հետո, մասնավորաբար, Քանաքեռ-Զեյթունում այդ նկարները հավաքել են, բայց, օրինակ՝ որոշ համատիրությունների պատերին դեռ մնում են դրանք:

Ի դեպ, Փաշինյանի մասին: Բայց արդեն ոչ թե նկարի, այլ իր նախընտրական վարքի, բառամթերքի ու պահվածքի մասին: Այնպիսի կարծրացող տպավորություն է, որ Փաշինյանը նպատակադրվել է անել ամեն ինչ, որպեսզի կորցնի իր նվազած ռեյտինգի վերջին բեկորները: Թեպետ իր հույսն ու հասցեատերը, հասկանում ենք, հենց այդ բառապաշարի սպառողներն են: Այլոք, այս դեպքում՝ քաղաքակիրթ խոսքի կողմնակից, ծրագրային խոսքի, ճշմարտության, ոչ թե կեղծիքի կողմնակից որևէ մեկը ոչ մի դեպքում նրան ձայն չի տա:

Նա 8 տարվա վարչապետ է, բայց ընտրապայքարի է ելել 9 տարի առաջվա կարգախոսներով, բառապաշարով ու շարժուձևով: Զավեշտալի է, բայց դեռ «հեղափոխություն» է անում: Ըստ որում, ՔՊ-ի միակ քարոզիչն ու բանախոսն ինքն է: Միա՛յն ինքը: Մյուսները զուտ վիզուալ ֆոն են, «ուսապարկեր», էլի, ինչպես նույն քպական «կարկառուններից» մեկն էր արտահայտվել: Արդեն 8 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը ոչ թե հաշվետվություններ է ներկայացնում, ոչ թե չկատարած նախորդ խոստումների վերաբերյալ ինչ-որ բացատրություններ ներկայացնելու գոնե փորձ է անում, ոչ թե ծանրութեթև անելու ենթակա ծրագրեր է ներկայացնում կամ ծրագրերի իրականացման հնարավորություններ, այլ գոռգոռում է, բղավում է, վիրավորում է, կրծքանշան է բաժանում, մարդկանց տների դարպասներին իր նկարն է փակցնում:

Հատկանշական է, որ Փաշինյանը շարունակ բղավում է ամենասովորական հայ մարդկանց վրա, որոնք ասում են, որ «աչքի վերևը հոնք կա», հարձակվում է նրանց վրա, ինչպես իր երբեմնի այն կողմնակցի վրա, որ խոսեց Փաշինյանի բերած պատերազմի 5000 զոհերի մասին... Դա պարտվածի, թույլի, նեղացածի, շրջապատի հանդեպ չարությամբ լցվածի պահվածքի է նմանվում: Դա նմանվում է ինչի ասես, միայն ոչ 8 տարի վարչապետ եղած գործչի պահվածքի:

Այնպես չէ, իհարկե, թե մինչև այս Փաշինյանն իրեն այլ կերպ էր պահում, հանկարծ հիմա սկսեց գոռգոռալ: Արդեն 8 տարի բղավում է, անհավասարակշիռ շարժումներ անում: Ու մարդիկ դրանից էլ են արդեն առավել քան ձանձրացել, եթե չասենք՝ զզվել:

Փայց Փաշինյանն իր «ամպլուայի» մեջ է. աջուձախ վիրավորական արտահայտություններ է անում հաղթանակների հասած նախկին նախագահների հասցեին, կամ զազրախոսում է տնտեսության մեջ, բիզնեսում նկատելի հաջողություններ արձանագրած մարդկանց մասին: Ո՞վ, էլի: Փաշինյա՞նը: Իսկ Հայաստանի համար ի՞նչ ունի արած Փաշինյանը: Եռապատկած «Եռաբլո՞ւրը»: Կորուսյալ Արցա՞խը, 150 հազար արցախցի հայերին հայրենազրկե՞լը, Կիրանցի, Սոթքի, Ջերմուկի, Կապանի գլխին ադրբեջանական հենակետե՞րը, ադրբեջանական ու թուրքական պայմանների կատարո՞ւմը, Արարատից հրաժարվե՞լը, ազգային ինքնության դեմ արշա՞վը, հայերիս Եկեղեցու դեմ հայտարարած պատերա՞զմը: Չէ, հազիվ թե ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհը այլոց վրա քար շպրտելը լինի: Այն էլ՝ ամենաբարակ ապակե տան մեջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված