Հայերեն

Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան

Blog
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը

Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է։ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր մարզերում, գյուղերում։ Իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն։ Նույնիսկ առողջապահական նախընտրական ապահովագրության էֆեկտը թուլանում է։

Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, հասարակությանը, ընտրողին։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ։ Միայն սպառնալիք է ու վիրավորանք։ Նման անասելիք իշխանություն Հայաստանը չի ունեցել։ Նույնիսկ 2021-ին դեռ ինչ-որ բան ասում էին՝ Արցախի դեօկուպացիա, ինքնորոշում և այլն, թեև հետո արեցին լրիվ հակառակը։ 2021-ին գոնե սիրուն խաբում էին, հիմա դրա հավեսն էլ չունեն։
Սուտը միակ ծրագրային թեզն է, Ալիևի աջակցությունը՝ միակ աջակիցը։

Քարոզարշավի ընդամենը առաջին շաբաթում այս պատկերն ակնհայտ է դառնում։ 2-3-րդ շաբաթներում այս վիճակը բոլորին ավելի տեսանելի է դառնալու, և «չեզոք-դիտորդ» ընտրողը կողմնորոշվելու է ընդդիմադիր 3-4 անցողիկ ուժերի կողմը։

Ընդդիմությունն ունի մի քանի պարզ խնդիր. մեծացնել հասարակության տարբեր շերտերի հետ թիրախային երկխոսությունը, բացատրել ռիսկերը և ներկայացնել դրանց չեզոքացման սեփական ծրագրերը։ Եվ իհարկե, չպետք է թույլ տա ակնհայտ կոպիտ սխալներ։

Իշխանությունն իր պաշարում չունի իրեն ուժեղացնելու ռեսուրս։ Օբյեկտիվորեն չունի։ Կարող է ավելի կոշտ վիրավորել, ավելի կոշտ սպառնալ, բայց չի երևում, թե ինչի հաշվին կարող է ուժեղացնել իր դիրքերը։ Եթե գնա կոպիտ խախտումների կամ ուժերից որևէ մեկի հանդեպ արգելքների, դա ավելի է վատացնելու վիճակը։Իհարկե, մտքում դեռևս ունի թե´ մոլդովական սցենարը, թե´ ռումինական, թե´ նիկոլական։

Բոլորը պատրաստվում են լավ փոփոխությունների

Դեռևս մեծ թափով աշխատում է ընտրակեղծիքների ու վարչական և ուժային ռեսուրսի չարաշահման մեխանիզմը՝ բոլորի աչքի առաջ ստեղծելով ընտրությունները նախապես կեղծելու տեխնիկական պայմանները։ Հանրահավաքների քշված դպրոցներ, պետական և համայնքային կառույցների հոգնած աշխատակիցներ, ամբողջ ուժով իշխանությունների քարոզին լծված պետական մանրումեծ ծառայողներ, պետական բյուջեի և պետական պարտքի հաշվին ընտրողին արվող «լավություններ»։ Առաջիկա 1-2 շաբաթում փոփոխությունների լուրը և մթնոլորտը հասնելու է նաև նրանց։ Հավաքական ընդդիմությունն իր զսպվածությամբ ու վստահությամբ պիտի նպաստի այս անխուսափելի պրոցեսին։

Իր պարտությունը տեսնող իշխանության վերջին գայթակղությունըկարող է լինել ուժային բաղադրիչի սանձարձակ կիրառումը։ Եվ ահա այդտեղ կարևոր է, որպեսզի ուժային կառույցների պատասխանատուները հասկանան, որ գնացող իշխանություններին մատուցված նման թանկարժեք ծառայությունների գինը վճարելու են անձամբ իրենք՝ իրենց կյանքի թանկ տարիները փչացնելով։ Ու արժի լավ մտածել՝ ապօրինի հրամաններ կատարելուց առաջ, քանի որ դրանք լինելու են այս իշխանությունների վերջին հրամանները։
Վերջին փուլում, իհարկե, ուժայիններն էլ են տեսնելու, որ Հայաստանում տեղի է ունենում ամենախաղաղ, ամենաօրինական, ամենակարևոր պահին՝ նոր սոլիդ իշխանության ձևավորման պրոցես։
 
Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված