Իրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի
ԱշխարհԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը։
Իրանի Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի խոսքով՝ Իրանը պատրաստել է Հորմուզի նեղուցով երթևեկությունը կարգավորելու մեխանիզմ՝ սահմանված երթուղով, և այն շուտով կներկայացնի։
Ազիզին նշել է, որ համաձայնագիրը օգուտ կբերի միայն առևտրային նավերին և Իրանի հետ գործարքներ կնքող ընկերություններին։
Նա հավելել է, որ Իրանը վճար կգանձի այս մեխանիզմի շրջանակներում մատուցվող մասնագիտացված ծառայությունների համար։