Թաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել
ԱշխարհՇաբաթ օրը Բանգկոկում տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վթարի պատճառով հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հանրային ավտոբուսի վրա, հաղորդում է «Reuters» գործակալությունը։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական բրիգադները, քանի որ կրակը համակել էր ավտոբուսն ու մոտակա տրանսպորտային միջոցները։ Հաղորդվում է նաև, որ պատահարի հետևանքով վնասվել են գնացք, ավտոբուս, թեթև մարդատար մեքենաներ և մոտոցիկլետներ։
Փրկարարական ջոկատներ են աշխատել փլատակների տակից տուժածներին դուրս բերելու ուղղությամբ, իսկ հրշեջ ծառայությունները փորձել են հրդեհաշեջ փողրակներով պայքարել կրակի դեմ (փորձելով մեկուսացնել այն)։
Պաշտոնատար անձանց խոսքով՝ այս պահին հրդեհը վերահսկելի է. հրշեջ բրիգադներն իրականացնում են տարածքի հովացման, գազազրկման, ինչպես նաև տուժածների որոնման շարունակական աշխատանքներ։
Վթարի պատճառները ներկայումս պարզվում են։