Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ղարաբաղում հանգուցալուծմա՞ն են գնում
ՔաղաքականությունԼրագիր / Բազմատարբերակ քաղաքականությունը շատ բարդ ու բազմակողմ աշխատանք է, ներկայիս ռազմական ու քաղաքական ռազմավարություններն անհնար են առանց զանազան տարբերակների մշակման, որոնք պակաս նշանակություն չունեն, քան ընդհանուր, գլխավոր գաղափարը:
Ներկայի միջազգային պայմանները, երբ ռազմավարություններն ինքնըստինքյան շատ կասկածելի են դարձել, ծագել են գործոններ, որոնք հանգեցրել են ռազմավարությունների պակասի կամ ռազմավարությունների՝ որպես այդպիսին, բացակայության: Այս կապակցությամբ, Հարավային Կովկասի հանդեպ ուժի համաշխարհային կենտրոնների ռազմավարությունները չի կարելի դիտարկել որպես դետերմինացված ու երկարաժամկետ հայեցակարգեր:
Պատերազմական ժամանակաշրջանի սկիզբը, այսինքն՝ ռազմական գործողությունների անմիջական նախապատրաստության սկզբնական փուլը, այնպիսի իրավիճակներ կստեղծեն, որոնք ռազմավարությունների տարբերակների վերանայման կհանգեցնեն:
շարունակությունը՝ կայքում