Կալիֆորնիայի բնակիչը և նրա 9 ամսական դուստրը լուսանկարվում են զվարճալի կոստյումներով (լուսանկարներ)
LifeՎերջերս ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակիչ Շոլոմ Բեր Սոլոմոնը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նա հրապարակել է իր ընտանիքի լուսանկարները:
Բանն այն է, որ 36-ամյա տղամարդը գտել է իր 9 ամսական դստեր առօրյան հետաքրքիր դարձնելու յուրահատուկ ձև. նա զվարճալի կոստյումներ է հագցնում աղջկան, ինչպես նաև ինքը հագնում այդպիսի կոստյումներ, լուսանկարվում նրա հետ և այդ կադրերով կիսվում համացանցի օգտատերերի հետ:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ նակինում տղամարդը հնաոճ հագուստի խանութ է ունեցել և երբեմն լուսանկարվել է՝ կրելով ամենաարտասովոր հագուստը:
«Մտադիր եմ այնքան լուսանկարվել իմ դստեր հետ, ինչքան նա թույլ տա», - ասել է Շոլոմը: