Հայտնի է դարձել Android-ի նոր օպերացիոն համակարգի անվանումը
LifeՀամացանցում տեղեկություն է հայտնվել Android-ի ապագա օպերացիոն համակարգի անվանման մասին:
Корреспондент-ի հաղորդմամբ` նախնական տեղեկության համաձայն, որն հիմնված է մի շարք աղբյուրներից ստացված հաղորդումների վրա, Android 8.0 օպերացիոն համակարգը կոչվելու է Oatmeal Cookie, որը թարգմանաբար նշանակում է «վարսակով թխվածքաբլիթ»:
Ծրագրավորողները հերթական անգամ որոշել են օպերացիոն համակարգն անվանել քաղցրավենիքի պատվին: Ինչպես հայտնի է, Android 7.0 համակարգն ստացել էր Nougat անվանումը: