Ռուսաստանը սրում է ատամները
ՔաղաքականությունԱռաջին / «Արևելյան գործընկերություն» ծրագիրը հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: «Ի միջի այլոց, մենք մեր գործընկերներին և՛ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Բելառուսից, և՛ ԵՄ-ում ասել ենք, որ մենք չէինք ցանկանա, որ հայտնի «Արևելյան գործընկերություն» ծրագիրն օգտագործվեր ներգրավված երկրներին կեղծ ընտրության առաջ կանգնեցնելու համար»,- հայտնել է նա: Հիշեցնենք՝ նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս։
Լավրովն այս հարցազրույցում կոնկրետ երկրների անուններ չի նշել, սակայն ակնհայտ սառնությամբ և դիվանագիտական թշնամանքով է խոսել Եվրամիության և հետխորհրդային երկրների եվրոպական հեռանկարի մասին: Իհարկե, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան բավականին առաջ են գնացել Եվրամիության հետ իրենց համագործակցության ծրագրերում`Բրյուսելի հետ ստորագրելով Ասոցացման համաձայնագրեր: Այս երկրները չեն էլ թաքցնում, որ իրենց ռազմավարական նպատակը` ԵՄ-ին լիարժեք անդամությունն է:
Բելառուսի ու Ադրբեջանի եվրոպական ձգտումները խիստ մշուշոտ են, և հազիվ թե որևէ կերպ վտանգի տակ դնեն Մոսկվայի շահերը կամ հետաքրքրությունները:
շարունակությունը՝ կայքում