Հայերեն


Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

21-րդ դարի միջազգային հարաբերությունների կառուցվածքն իր առանցքային ուղղությամբ ձևավորվում է երկու գերտերության՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև խորացող մրցակցության, փոխադարձ կախվածության, տեխնոլոգիական դիմակայության և, միաժամանակ, հարկադրված համագործակցության ազդեցության ներքո։

Ամերիկա-չինական հարաբերությունները ներկայում միաժամանակ ներառում են առևտրային պատերազմ, տեխնոլոգիական մրցակցություն, աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար, ռազմավարական զսպում, ինչպես նաև տնտեսական այնպիսի փոխկախվածություն, որը թույլ չի տալիս հարաբերությունների լիարժեք խզում։ Աշխարհի ֆինանսական համակարգը, միջազգային առևտրի շղթաները, բարձր տեխնոլոգիաների զարգացումը, էներգետիկ շուկաները, ռազմական հավասարակշռությունը և անգամ գլոբալ ինստիտուտների ճակատագիրը մեծապես պայմանավորված են այս երկու ուժային կենտրոնների հարաբերությունների ընթացքով։

Վերջին տարիներին հատկապես ակնհայտ դարձավ, որ աշխարհը աստիճանաբար անցնում է միաբևեռ համակարգից դեպի բազմաբևեռության մի մոդել, որտեղ Չինաստանին՝ որպես ուժային կենտրոն, առանցքային դեր է վերապահված, և այն ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և ռազմավարական իմաստով կարող է վերափոխել համաշխարհային ուժային բալանսը։

Այդ գործընթացը սկսվել է դեռևս 1990ականների վերջից, երբ Պեկինը, օգտվելով գլոբալացման տրամաբանությունից, վերածվեց արտադրական կենտրոնի, սակայն 2010ական թվականներից հետո արդեն պարզ դարձավ, որ չինական վերելքը պարզապես տնտեսական երևույթ չէ։ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո Պեկինը սկսեց բացահայտորեն խոսել «չինական վերածննդի» և աշխարհակարգի վերափոխման մասին՝ փորձելով ստեղծել արևմտյան համակարգին այլընտրանքային տնտեսական, տեխնոլոգիական և ենթակառուցվածքային հարթակներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի ստեղծումը, յուանի միջազգայնացման փորձերը, ինչպես նաև ռազմական ներկայության ընդլայնումը Հարավչինական ծովում դարձան այդ ռազմավարության հիմնական բաղադրիչները։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներում աճում էր այն ընկալումը, որ երկար տարիներ շարունակվող տնտեսական համագործակցությունը ոչ թե ինտեգրել է Չինաստանը արևմտյան համակարգի մեջ, այլ հակառակը՝ ստեղծել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակցին։ Այդ ընկալումը հատկապես ուժեղացավ այն բանից հետո, երբ ամերիկյան արդյունաբերական շրջաններում սկսեցին փակվել հազարավոր արտադրություններ, իսկ տեխնոլոգիական ոլորտում չինական ընկերությունները սկսեցին լրջորեն մրցակցել ամերիկյան հսկաների հետ։ Հենց այդ փուլում ամերիկյան քաղաքական էլիտայի ներսում ձևավորվեց երկկուսակցական կոնսենսուս, որ Չինաստանի վերելքը պետք է զսպել։ Սակայն այդ քաղաքականությունը առավել կոշտ և բացահայտ ձև ստացավ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում։ Թրամփի վարչակազմը, ըստ էության, կտրուկ փոխեց ԱՄՆ-ի արտաքին տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ հայտարարելով, որ նախկին ազատ առևտրային մոտեցումները վնասել են ամերիկյան տնտեսությանը և թույլ տվել Չինաստանին ուժեղանալ ամերիկյան շուկայի հաշվին։ Սկսվեց լայնածավալ մաքսատուրքային պատերազմ, որի շրջանակներում միլիարդավոր դոլարների չինական ապրանքների նկատմամբ սահմանվեցին բարձր մաքսատուրքեր։ Պեկինն իր հերթին պատասխան քայլերի դիմեց, և աշխարհը փաստացի ականատես եղավ գլոբալ տնտեսության երկու խոշոր շարժիչ ուժերի միջև տնտեսական դիմակայության։ Սակայն այդ հակամարտությունը մյուս կողմից էլ դուրս է եկել առևտրային ճնշումների շրջանակներից և վերածվել տեխնոլոգիական ու ռազմավարական պատերազմի։ Ամերիկյան իշխանություններն, ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի օրոք, սահմանափակեցին չինական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ամերիկյան շուկա, փորձեցին խոչընդոտել չիպերի և արհեստական բանականության ոլորտում չինական առաջընթացը, իսկ Չինաստանը սկսեց արագացնել տեխնոլոգիական ինքնաբավության հասնելուն ուղղված քայլերը։

Այս համատեքստում Թրամփի՝ Պեկին կատարած այցը դարձավ ոչ միայն երկկողմ հարաբերությունների կարևոր փուլ, այլև ամբողջ միջազգային համակարգի համար խորհրդանշական իրադարձություն։ Այցը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկու պետությունները փորձում էին միաժամանակ և՛ խուսափել բացահայտ բախումից, և՛ առավելություն ստանալ միմյանցից։ Պեկինը փորձեց ներկայացնել Չինաստանը որպես կայունության և գլոբալ տնտեսական համագործակցության պաշտպան, մինչդեռ Թրամփը ձգտում էր ցույց տալ, որ կարող է ամերիկյան շահերը պաշտպանել առավել կոշտ մեթոդներով։ Այցի ընթացքում կնքվեցին բազմամիլիարդանոց տնտեսական համաձայնություններ, քննարկվեցին առևտրային անհավասարակշռության խնդիրները, ինչպես նաև անվտանգության հարցերը՝ սկսած Թայվանի հարցից մինչև Իրանի միջուկային ծրագրի թեմա։

Սակայն իրական քաղաքական իմաստով այցի հիմնական արդյունքը ոչ այնքան կոնկրետ պայմանավորվածություններն էին, որքան այն, որ երկու կողն էլ փորձեց ժամանակ շահել և կառավարելի պահել մրցակցությունը։ Պեկինի համար չափազանց կարևոր էր կանխել այնպիսի իրավիճակ, որտեղ ԱՄՆ-ը կփորձեր ձևավորել լայն հակաչինական դաշինք՝ ներառելով Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին։ Մյուս կողմից՝ Վաշինգտոնի համար կարևոր էր ցույց տալ, որ ԱՄՆ-ը դեռևս ունակ է վերահսկել համաշխարհային գործընթացները և սահմանել միջազգային տնտեսական խաղի կանոնները։ Թրամփի այցը նաև ցույց տվեց, որ ամերիկյան վարչակազմը, չնայած կոշտ հռետորաբանությանը, չէր ցանկանում հարաբերությունների լիարժեք խզում, քանի որ երկու տնտեսությունների փոխկախվածությունը չափազանց խորն է։

Ժամանակակից միջազգային հարաբերությունների վրա ամերիկա-չինական մրցակցության ազդեցությունն առաջին հերթին արտահայտվում է աշխարհաքաղաքական բևեռացման խորացմամբ։ Շատ պետություններ հայտնվում են բարդ ընտրության առաջ՝ փորձելով միաժամանակ պահպանել հարաբերությունները և՛ Վաշինգտոնի, և՛ Պեկինի հետ։ Այդ երևույթը հատկապես ակնհայտ է Եվրոպական միության պարագայում, որտեղ մի կողմից՝ կա ամերիկյան անվտանգության համակարգից կախվածություն, մյուս կողմից՝ չինական շուկայի և ներդրումների նկատմամբ մեծ հետաքրքրվածություն։

Եվրոպական երկրները հաճախ փորձում են վարել հավասարակշռված քաղաքականություն, սակայն տեխնոլոգիական և ռազմավարական ոլորտներում աստիճանաբար մեծանում է ճնշումը կողմնորոշվելու ուղղությամբ։ Ամերիկա-չինական մրցակցությունը նաև արմատապես փոխում է համաշխարհային տնտեսության կառուցվածքը։ Արտադրական շղթաները մասամբ վերադասավորվում են, խոշոր ընկերությունները փորձում են նվազեցնել կախվածությունը չինական արտադրությունից, իսկ Չինաստանը ձգտում է ներքին շուկայի և սեփական տեխնոլոգիական բազայի ամրապնդման միջոցով դիմակայել արևմտյան սահմանափակումներին։ Արդյունքում ձևավորվում է տնտեսական մասնատման վտանգ, որտեղ աշխարհը կարող է բաժանվել մրցակցող տեխնոլոգիական և ֆինանսական համակարգերի։

Սակայն նույնքան կարևոր է հասկանալ, որ մրցակցության հետ մեկտեղ գոյություն ունի նաև համագործակցության անհրաժեշտություն։ Կլիմայական փոփոխությունները, համաշխարհային ֆինանսական կայունությունը, համաճարակների դեմ պայքարը և միջուկային զենքի տարածման կանխումը այն ոլորտներն են, որտեղ առանց ամերիկաչինական համագործակցության դժվար է պատկերացնել արդյունավետ լուծումներ։ Հենց այդ պատճառով երկու պետություններն էլ, նույնիսկ ամենակոշտ դիմակայության պայմաններում, պահպանում են հաղորդակցության ուղիները։

Ապագայի տեսանկյունից աշխարհը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ապրել երկարատև ամերիկա-չինական մրցակցության պայմաններում, սակայն այդ մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, չի կրկնի դասական Սառը պատերազմի մոդելը։ Երկու տնտեսությունները չափազանց փոխկապակցված են, իսկ գլոբալ համակարգը՝ չափազանց ինտեգրված, որպեսզի հնարավոր լինի լիարժեք բաժանում։ Ավելի հավանական է, որ աշխարհը կմտնի վերահսկվող մրցակցության դարաշրջան, որտեղ որոշ ոլորտներում կշարունակվի սուր դիմակայությունը, իսկ մյուսներում՝ հարկադրված համագործակցությունը։

Այս իրողությունը մեծ ազդեցություն կունենա նաև փոքր և միջին պետությունների վրա, որոնք ստիպված կլինեն առավել ճկուն արտաքին քաղաքականություն վարել։ Շատ երկրներ կփորձեն օգտվել երկու գերտերությունների մրցակցությունից՝ ստանալով ներդրումներ, տեխնոլոգիաներ կամ ռազմավարական աջակցություն։ Սակայն, միաժամանակ, կաճի ճնշումը ընտրություն կատարելու ուղղությամբ՝ հատկապես անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումԳյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս Առաքելյան
Ամենադիտված