Տվեք այդ զենքը ժողովրդին. Սեյրան Օհանյանի կոչը
ՔաղաքականությունԼրագիր / «Այս դժվարագույն պայմաններում, աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումների բարդ իրավիճակում յուրաքանչյուր նման ընտրական միջոցառում պետք է մի քանի խնդիր լուծեր: Այդ խնդիրն առաջընթացի պետք է ուղղեր մեր երկիրը, ժողովրդի համար պետք է ապահովեր զարգացման նախապայմաններ, բայց այդպես չեղավ»,- այսօր Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում ասաց Պաշտպանության նախկին նախարար, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ արդյոք Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ժողովրդավարությունը Հայաստանում: «Եվ արդյոք մենք ստեղծեցինք պայմաններ մոր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար: Այս ամենի պատասխանը մեկն է՝ արտահայտված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որը ես անվանում եմ հետևյալ կերպ՝ մեծահարուստների, նաև շատ-շատ մարդկանց, ովքեր բացասական հատկանիշներ ունեն մեր իրականության մեջ, նրանց կողմից պարտադրումի և ժողովրդի նսեմացման երևույթ իրականացվեց: Այն գումարները, որոնք բաժանվեցին, և դրա արդյունքում եղավ ընտրություն, կարող ենք ասել, որ որոշակի բարոյական ազդեցություն ունեցան մեր ժողովրդի վրա և նսեմացրեցին մեզ բոլորիս»,- ասաց Օհանյանը:
շարունակությունը՝ կայքում