Հայերեն

Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Քաղաքականությունը ու հատկապես պետական կառավարման և բարձր մակարդակի դիվանագիտության ոլորտը առաջին հերթին ոչ միայն գաղափարների, ծրագրերի կամ հայտարարությունների պայքար է, այլև հոգեբանական դիմակայության, ինքնատիրապետման, սառնասրտության և ներքին հավասարակշռության երկարատև փորձություն։ Պետության ղեկավարի կամ ազդեցիկ քաղաքական գործչի համար ինքնատիրապետումը պարզապես անձնական որակ չէ, այլ ռազմավարական ռեսուրս, իշխանության իրական գործիք և երբեմն նույնիսկ ազգային անվտանգության բաղադրիչ։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունները հաճախ պարտվել են ոչ միայն արտաքին ճնշումների, տնտեսական խնդիրների կամ ռազմական անհավասարության պատճառով, այլ այն պատճառով, որ նրանց առաջնորդները վճռորոշ պահերին չեն կարողացել վերահսկել սեփական հույզերը, կորցրել են հաշվենկատությունը, դարձել են իրավիճակի պատանդ և քաղաքական գործընթացը վերածել անձնական վիրավորվածությունների կամ հուզական հակազդեցությունների դաշտի։ Մյուս կողմից էլ՝ պատմության մեջ առավել հաջողակ առաջնորդները սովորաբար եղել են նրանք, ովքեր ամենաբարդ ճգնաժամերի պայմաններում անգամ պահպանել են սառնասրտությունը, չեն շտապել արձագանքել յուրաքանչյուր սուր իրավիճակի, հասկացել են ժամանակի արժեքը և գիտակցել, որ քաղաքականության մեջ երբեմն հաղթում է ոչ թե ամենաբարձր գոռացողը, այլ ամենաերկար մտածողը։

Ժամանակակից քաղաքականությունը հատկապես մեդիա-դարաշրջանում դարձել է ոչ միայն գաղափարների, այլ նաև վարքագծի քաղաքականություն։ Այսօր ընտրողը տեսնում է ոչ միայն ծրագրերը, այլև մարդու հոգեբանական դիմագիծը, նրա արձագանքման մշակույթը, ճգնաժամային իրավիճակներում պահվածքը, հակառակորդների նկատմամբ վերաբերմունքը, լրագրողների հարցերին տրվող պատասխանների տոնայնությունը, դեբատների ընթացքում նյարդային համակարգի կայունությունը։

Քաղաքական առաջնորդը մշտապես գտնվում է հանրային դիտարկման ներքո, և այդ պայմաններում նրա յուրաքանչյուր հուզական պոռթկում, կտրուկ արձագանք կամ հավասարակշռության կորուստ դառնում է ոչ միայն անձնական թուլության ցուցիչ, այլ նաև ազդակ այն մասին, թե ինչպիսի որոշումներ կարող են կայացվել առավել վտանգավոր իրավիճակներում։ Եթե գործիչը սովորական բանավեճի կամ մտքերի փոխանակման ընթացքում կորցնում է ինքնատիրապետումը, սկսում է գոռգոռալ, անցնում անձնական վիրավորանքների կամ ցուցադրում է անկառավարելի վարքագիծ, ապա հասարակության մի հատվածի շրջանում անխուսափելիորեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ նույն մարդը կառավարել կամ կառավարելու ճգնաժամերը, արտաքին ճնշումները, պատերազմական իրավիճակը, տնտեսական աղետը կամ կարևոր նշանակություն ունեցող միջազգային բանակցությունները, որտեղ յուրաքանչյուր բառ կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։

Դիվանագիտական դաշտում ինքնատիրապետումը գրեթե նույնքան կարևոր է, որքան տնտեսական կամ ռազմական ներուժը։ Միջազգային հարաբերություններում պետությունները մշտապես փորձում են միմյանց վրա հոգեբանական ազդեցություն գործադրել, ստեղծել ճնշման մթնոլորտ, դիմացինին դուրս բերել հավասարակշռությունից, ստիպել սխալվել կամ հապճեպ որոշումներ ընդունել։ Բանակցությունների արվեստը մեծ մասամբ կառուցված է հենց այս տրամաբանության վրա։ Փորձառու դիվանագետներն ու առաջնորդները հաճախ դիտավորյալ սադրիչ հայտարարություններ են անում, կոշտ ձևակերպումներ օգտագործում կամ տեղեկատվական ճնշում կիրառում՝ հասկանալու համար, թե դիմացինն ինչ հոգեբանական դիմադրողականություն ունի։ Եթե պետության ղեկավարը սկսում է հուզական արձագանքներ տալ, հրապարակային բարկություն ցուցաբերել, սպառնալիքների լեզվով խոսել կամ անընդհատ անձնականացնել քաղաքական գործընթացները, ապա նա աստիճանաբար կորցնում է բանակցային առավելությունը, որովհետև նրա վարքագիծը դառնում է կանխատեսելի։ Իսկ քաղաքականության մեջ կանխատեսելի հուզականությունը հաճախ վերածվում է խոցելիության։ Պատահական չէ, որ ամենահմուտ առաջնորդները սովորաբար առանձնանում են հենց սառնասրտությամբ։ Նրանք հաճախ նույնիսկ չափազանց զուսպ են թվում, սակայն այդ զսպվածության ներսում եղել է խորքային ռազմավարական հաշվարկ։ Քաղաքականության մեջ շատ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր հուզական արձագանք իրականում տեղեկություն է փոխանցում հակառակ կողմին։ Երբ առաջնորդը բարկանում է, կորցնում է հավասարակշռությունը կամ հրապարակային նյարդայնություն ցուցաբերում, նա փաստացի բացահայտում է սեփական թույլ կետերը, ներքին լարվածությունները և հոգեբանական սահմանները։ Իսկ փորձառու հակառակորդը հենց այդ տեղեկատվությունն է օգտագործում հետագա ճնշումների համար։

Ներքաղաքական կյանքում ևս ինքնատիրապետման խնդիրը առանցքային նշանակություն ունի։ Ընտրական պայքարը սովորաբար հագեցած է սադրանքներով, փոխադարձ մեղադրանքներով, տեղեկատվական հարձակումներով, անձնական քննադատությամբ և հաճախ նաև քաղաքական թատրոնի տարրերով։ Այդ պայմաններում առաջնորդի իրական որակները երևում են ոչ թե նախապես պատրաստված ելույթներում, այլ անկանխատեսելի իրավիճակներում։ Երբ քաղաքական գործիչը կորցնում է հավասարակշռությունը, սկսում է գոռալ, ագրեսիվ վարք դրսևորել կամ հակառակորդներին ոչնչացնելու տրամաբանությամբ խոսել, հասարակության մի մասի համար դա կարող է կարճաժամկետ էմոցիոնալ ազդեցություն ունենալ, սակայն երկարաժամկետ առումով նման վարքագիծը սովորաբար քայքայում է առաջնորդի քաղաքական կապիտալը։

Ընդհանուր առմամբ, հասարակությունը, քաղաքական համակարգերը և ինստիտուտները ժամանակի ընթացքում ավելի շատ վստահում են այն մարդկանց, որոնք կարողանում են վերահսկել սեփական հույզերը, որովհետև հանրությունը ենթագիտակցորեն առաջնորդի մեջ փնտրում է կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն։

Քաղաքական հոգեբանության մեջ ամենադժվար կարողություններից մեկը հենց սեփական էմոցիաների կառավարումն է։ Ճիչը հաճախ ոչ թե ուժի, այլ ներքին անկայունության արտահայտություն է։ Մարդը, որը վստահ է սեփական հաշվարկների, քաղաքական դիրքերի և ռազմավարության վրա, սովորաբար կարիք չունի անընդհատ բարձրացնելու ձայնը կամ հակառակորդներին նվաստացնելու միջոցով ինքնահաստատվելու։ Ընդհակառակը՝ չափազանց հուզական քաղաքական գործիչները հաճախ փորձում են աղմուկի միջոցով քողարկել կառավարման, մտածողության կամ ռազմավարական խորության բացակայությունը։

Այս համատեքստում ընտրական գործընթացների ժամանակ ընտրողի պատասխանատվությունը առանձնահատուկ մեծանում է։ Ժողովրդավարական համակարգերում քաղաքացին ընտրում է ոչ միայն կուսակցություն կամ ծրագիր, այլ նաև հոգեբանական տիպաժ։

Պետությունը միջազգային հարթակում ներկայացնում են կոնկրետ մարդիկ՝ իրենց խառնվածքով, ինտելեկտուալ մակարդակով, վարքագծային մշակույթով, ինքնատիրապետման աստիճանով և ճգնաժամային իրավիճակներում արձագանքելու ունակությամբ։ Ուստի, ընտրողը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն այն բանին, թե քաղաքական գործիչն ինչ է խոստանում, այլ նաև՝ ինչպես է խոսում, ինչպես է արձագանքում քննադատությանը, որքան արագ է կորցնում հավասարակշռությունը, որքանով է հակված հուզական պոռթկումների, որքան է կարողանում լսել հակառակ տեսակետը և որքանով է ունակ երկարաժամկետ ռազմավարական մտածողության։

Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրի համար այս հարցը կրկնակի կարևորություն ունի։ Իսկ մեր երկիրը գտնվում է անվտանգային, տարածաշրջանային և միջազգային բարդ հակասությունների կենտրոնում, որտեղ ցանկացած սխալ հաշվարկ կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Այս պայմաններում երկրի ղեկավարի յուրաքանչյուր խոսք, դեմքի արտահայտություն, հրապարակային վարքագիծ և բանակցային ոճ դառնում են ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական ազդակներ։

Հասարակությունների քաղաքական հասունությունը հաճախ չափվում է նաև նրանով, թե ինչպիսի առաջնորդների են նրանք առաջ բերում։ Եթե ընտրողը խրախուսում է միայն աղմկոտ, ագրեսիվ, էմոցիոնալ վարքագիծը, ապա քաղաքական համակարգն աստիճանաբար լցվում է պոպուլիզմով, կարճաժամկետ հույզերով և անկայունությամբ։ Իսկ եթե հասարակությունը գնահատում է զսպվածությունը, մտածված խոսքը, ռազմավարական հաշվարկը և պատասխանատու վարքագիծը, ապա քաղաքական դաշտն էլ աստիճանաբար փոխվում է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված