Լաս-Վեգասում հայի են ձերբակալել՝ սեփական երեխային սպանելու կասկածանքով
ԱշխարհLos Angeles Times-ի հաղորդմամբ՝ Լաս Վեգասում ոստիկանությունը ձերբակալել է Հարավային Փասադենայի բնակիչ, հայազգի Արամազդ Անդրեասյանին՝ 5-ամյա որդու անհետացման պատճառով։
Արամազդ Անդրեասյան ավագի ձերբակալությունը կատարվել է որդու սպանության կասկածանքով:
Երեխայի մայրը փոքրիկի անհետացման մասին ոստիկանությանը հայտնել էր ապրիլի 22-ին՝ այն բանից հետո, երբ երեխայի հայրը չի ներկայացել նշանակված հանդիպման վայր՝ երեխային մորը փոխանցելու համար:
Նույն օրը երեխայի հորն անգիտակից վիճակում հայտնաբերել էին իր մեքենայից ոչ հեռու: