Ղարաբաղում փորձարկվում է Ադրբեջանի գնած զենքը
ՔաղաքականությունԱդրբեջանում հարցնում են, թե ինչու են ձեռք բերել ռուսական Քրիզանթեմ, եթե ունեն իսրայելական Սպայկ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հպարտությամբ ցուցադրում են Ռուսաստանից ստացված սպառազինության վերջին խմբաքանակը: Հատկապես՝ Քրիզանթեմ հակատանկային համակարգերը:
Սակայն միաժամանակ հարցադրումներ են արվում, թե ինչու են ձեռք բերել ռուսական թանկ Քրիզանթեմը, եթե ունեն դրան հավասարազոր իսրայելական Սպայկ: Ավելին, ինչպես ասում են ռազմական փորձագետները, Սպայկն Ադրբեջանն առաջին անգամ փորձարկել է հենց Ղարաբաղում, որով խոցել էին ՀՕՊ համակարգի մասերից մեկը:
Ռուս փորձագետները գրում են, թե Իսրայելը Ադրբեջանը (իրականում Ղարաբաղը) վեր է ածել նոր տեսակի զենքի պոլիգոնի: Սակայն փաստացի Ռուսաստանն էլ է Ադրբեջանի միջոցով Ղարաբաղը վերածել զենքի փորձարկման պոլիգոնի: 2016-ի ապրիլին, ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների, Ադրբեջանը կիրառել է Սոլնցեպյոկ եւ Սմերչ:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում