Հայերեն


Բժշկի վրա «հարձակվողը» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն էր

Հասարակություն

Nyut.am-ը գրում է․

Սեպտեմբերի 2-ին լրատվամիջոցներն անդրադարձել էին էլիտար հարսանիքի ժամանակ տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի: Մասնավորապես, Առավոտ-ը գրել էր․ «Անցած կիրակի «Ֆլորենցիա» ռեստորանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքը ուղեկցվել է մի միջադեպով, որը ապշեցրել է դրան ականատես տասնյակ հյուրերի։ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը, նկատելով հայտնի միկրովիրաբույժ, Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին, որոշել է, որ հարսանեկան սրահը ամենահարմար վայրն է, որտեղ կարելի է ի ցույց դնել իր ամենակարողությունը ։ Ինքնամոռաց բղավելով՝ նա անզուսպ ցասում ու վրդովմունք է արտահայտել բժշկի հանդեպ՝ նրա մի հարցազրույցում հնչած տեսակետների և գնահատականների կապակցությամբ։ Տիկնոջ ամբարտավան ու մարտական կեցվածքից, բարկացայտ ու հախուռն մտքերից ներկաները եզրակացրել են, որ նրան անհավասարակշիռ վիճակի է հասցրել Արտավազդ Սահակյանի քննադատական խոսքը երկրում առկա արատավոր երևույթների՝ մասնավորապես, կոռուպցիայի, թալանի, մենաշնորհների ու հովանավորչության վերաբերյալ։ Տիկինն սկսել է հրապարակավ կշտամբել բժշկին, փաստորեն չգիտակցելով, որ այդ կերպ ինքը պաշտպանում է կոռումպացվածներին, թալանչիներին, հարստահարողներին ու նրանց հովանավորներին, որոնց դեմ պայքարը, ի դեպ, առաջնահերթություն է համարում ՀՀ կառավարությունը։ Հարսանեկան արարողությունը քաղպարապմունքի վերածած տիկնոջ ինքնությունը հարսանիքին ներկա գտնված մեր զրուցակիցը չբացահայտեց՝ պատճառաբանելով, որ նման վարքը հավելյալ խայտառակություն է առանց այն էլ ինքն իրեն հետևողականորեն վարկաբեկող քաղաքական «էլիտայի» համար, և ամենևին իմաստ չի տեսնում յուղ լցնել կրակին։ Որոշ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարեցինք Արտավազդ Սահակյանին, որը, սակայն, հրաժարվեց խոսել այդ միջադեպի մասին, ասելով, որ ինքը զբաղված է շատ ավելի կարևոր գործերով»։

Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքին ներկա գտնված և միջադեպի վկա երկու անձ այսօր առավոտյան մեզ հաղորդեցին, որ Արտավազդ Սահակյանի վրա «հարձակվողը» Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աղջիկն էր` Արմինե Հարությունյանը, ով մասնագիտությամբ գինեկոլոգ է, աշխատում է սկեսրայրին` Գագիկ Բեգլարյանին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում», որպես բաժանմունքի վարիչ:

Նրանց կարծիքով` հայտնի բժիշկ, բոլորի կողմից սիրված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հարցազրույցից ՍԴ նախագահի աղջկան «դուր չի եկել» հատկապես այն հատվածը, որտեղ բժիշկն ասում է, որ պաշտոնները բաժանվում են խնամի, սանիկ, քավոր ու նրանց երեխաներ սկզբունքով: Անգամ իրենց զավակներին մեկից ավելի պաշտոններ են բաժանում:

Իրականում Արմինե Հարությունյանը բացի հիվանդանոցում բաժնի վարիչ լինելուց, «ձեռի հետ» նաև թիվ 8 պոլիկլինիկայի տնօրենն է:

Մեր տվյալներով իշխանություններին «պաշտպանելու» հարցում Պապից ավելի կաթոլիկ Արմինե Հարությունյանի կշտամբանքներին Արտավազդ Սահակյանը միայն պատասխանել է. «Ոչ մեկից իմ մտքերն արտահայտելիս ես թույլտվություն չեմ հարցնում»:

Ի դեպ, նշենք, որ այդ հարսանիքին ներկա էր նաև ՍԴ նախագահը:

© Asekose.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված