Կարեն Կարապետյանի երկրորդ փախուստի կազմակերպումը
ՔաղաքականությունԱռաջին / Եթե ընդհանուր գծերով ամփոփենք կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները, ապա ըննդիմության քննադատության խորքերում մենք կհայտնաբերենք թույլ և անօգնական վարչապետի կերպար, մի մարդու, որին ոչ միայն չեն թողում աշխատել, այլ մտադիր են դարձնել քավության նոխազ: Կարեն Կարապետյանի անօգնականության, անհույս միայնության կերպարն ամրապնդվեց հատկապես խորհրդարանական մեծամասնության վարքագծի ֆոնին, որն, ըստ էության, Կարապետյանին մենակ էր թողել ընդդիմության հետ «բաց մենամարտում»:
Ընդդիմության ասածում, անշուշտ, կա ճշմարտության հատիկ, բայց արմատապես սխալ են Կարեն Կարապետյանի, նրա կադրերի մասին պատկերացումները: Եթե մենք ընդունում ենք Կարապետյանի «անօգնականության» միֆը, ակամայից ընդունում ենք, որ նա` արժեհամակարգով արմատապես տարբեր է այսօրվա քրեաօլիգատխիայից: Մինչդեռ` դա այդպես չէ ու չունի որևէ աղերս իրականության հետ ու թեկուզ միայն այն պատճառով, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ ղեկավարել է «ՀայՌուսգազարդը»` Հայաստանի կոռուպցիայի և հասարակության կեղեքման խորհրդանիշներից մեկը:
Ոչ էլ հրեշտակներ են նրա նշանակած կադրերը, ովքեր թաքնված օլիգարխներ են կամ Հայաստանի արատավոր համակարգի երկրորդ, երոորդ էշելոնի ներկայացուցիչներ: Կարեն Կարապետյանը հրաշալի գիտեր, թե ինչպիսի համակարգում է նշանակվում վարչապետ և, եթե անգամ նրա հետ եղել են պայմանավորվածություններ, որոնք հիմա խախտվում են, նա միշտ կարող էր և կարող է դիմել հասարակության կամ ընդդիմության աջակցությանը: Նա այդ հնարավորությունն ուներ հենց վարչապետ նշանակվելու պահին, բայց գերադասեց ինտեգրվել համակարգին` դառնալով ՀՀԿ փոխնախագահ:
շարունակությունը՝ կայքում