Ում հետևից է ընկել դատախազությունը
ՀասարակությունԱռաջին / Ինչպես հայտնի է, Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր: Մասնավորապես Ավետիսյանը հայտարարեց. «Զենք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրեք»:
Այս հայտարարությունից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստը խախտելու և տեղից հայտարարություն անելու համար Ավետիսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից: Իսկ ահա դատախազությունից համարել են, որ հաշվի առնելով, որ Վ. Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր), որ տվյալ փաստի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
շարունակությունը՝ կայքում