Նոր մանրամասներ որոնվող 14-ամյա աղջկանից
ՀասարակությունՀունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 14-ամյա Թամարա Աթանեսյանը: Հունիսի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Թ. Աթանեսյանը հայտնաբերվել է Կապան քաղաքում: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ հունիսի 19-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Կապան քաղաքում իր ծանոթի տանը: Աղջիկը հանձնվել է ծնողներին: Կատարվում է հետաքննություն: