Իրարանցում Մոսկվա-Բաքու չվերթում
ԱշխարհՄոսկվայից Բաքու թռչող ինքնաթիռի ադրբեջանցի ուղևորին վրդովեցրել է ինքնաթիռի ճաշացանկում հայկական ձևով պատրաստված հնդկահավի առկայությունը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ուղևորին ճաշացանկում հայկական ուտեստի առկայությունը հիստերիայի է հասցրել և սկսել է վիճաբանել ինքնաթիռի անձնակազմի հետ: «Ինչու է Ադրբեջան կատարվող ավիաչվերթում առաջարկվում նման սադրիչ անվամբ ուտեստ»,- ադրբեջանցին հարցրել է ինքնաթիռի ուղեկցորդուհուն, ով տարակուսել է քսենոֆոբիայի նման դրսևորումից: