Ուշադրություն. անոմալ շոգ է սպասվում Երևանում
ՀասարակությունՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–ում։
Օդերևութաբանը նորմայից բարձր ջերմաստիճան է կանխատեսում, ինչը պայմանավորված է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային ալիքի ազդեցությամբ։
«Հունիսի 27-29-ին Հայաստանը գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդի ալիքի ազդեցության գոտում, սպասվում է բարձր ջերմային ֆոն»,– գրել է նա։
Ըստ Սուրենյանի, Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով