Շվեյցարական բրենդի ժամացույցներն արդեն Հայաստանում են․ լուսանկարներ
ՏնտեսությունՇվեյցարական CIMIER ապրանքանիշի ժամացույցները նախընտրողներն այսուհետև կկարողանան ձեռբերել դրանք QNET ընկերության պաշտոնական կայքի միջոցով: Այս ժամացույցներն առանձնապես կհետաքրքրեն ֆուտբոլասերներին, իսկ ավելի ստույգ Մանչեստեր Սիթի ակումբի ֆանատներին: CIMIER-ը մշակել է QNET CITY ժամացույցների նոր տեսակ, հատուկ Մանչեսթեր Սիթիի պաշտոնական գործընկեր QNET ընկերության համար: Ժամացույցների դիզայնում առկա են Մանչեսթեր Սիթիի պաշտոնական գույները:
Տեղեկացնենք, որ ժամացույցները կարել է գնել նաեւ Հայաստանում ու Վրաստանում:
Շվեյցարական CIMIER ապրանքանիշի ժամացույցները հիմնականում երիտասարդական և դինամիկ ոճի են: Այն հիմնադրվել է 1924 թ., և մինչև 1951 թ. արտադրել է Roscopf բրենդային ժամացույցներ համեմատաբար ոչ բարձր գներով, իսկ 1951 թ.-1957 Cimier Lapanouse, ճկուն գների շնորհիվ, արտադրությունը հասցրել է մինչև 1 միլիոն հատի՝ մեկ տարվա ընթացքում: 1957 թ-ից, ընկերությունն սկսեց արտադրել ժամացույցներ CIMIER անվանումով, սակայն արտադրությունը դադարեց 1985 թ.-ին, ընկերության գույքային իրավունքների ժառանգության հետ կապված դժվարությունների պատճառով:
2003 թ.-ին փոխվեց ընկերության ղեկավարությունը, իսկ արդեն 2004 թ-ին ընկերությունը ներկայացրեց նորհավաքածու՝ CIMIER 1924-ը: Այդ ապրանքանիշի ժամացույցները ինչպես տղամարդկանց այնպես կանանց համար են նախատեսված: Հիմնական հավաքածուն առանձնանում է դասական շքեղությամբ, նա նաև ներառում է սպորտային և ամենօրյա ժամանակակից դիզայնի ժամացույցներ: Ապրանքանիշի ժամացույցները բացառիկ են և աչքի են ընկնում իրենց առանձնահատկություններով: