Ինչու են Սալվադոր Դալիի աճյունը որոշել հանել գերեզմանից
ԱշխարհՄադրիդի դատարանը որոշել է արտաշիրիման ենթարկել իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի մնացորդները հայրության ճանաչման գործով նմուշներ վերցնելու համար, հայտնում է BBC-ն:
Պիլար Աբել անունով իսպանացի մի կին պնդում է, որ Դալին իր հայրն է:
Դատավորը որոշել է արտաշիրիմում անցկացնել, որովհետև նկարչի անձնական իրերից հնարավոր չէ նմուշներ վերցնել:
Դալին մահացել է 1989 թվականին: