Ամառային սեքսի առանձնահատկությունները
ԱմենաընթերցվածBravo.am / Արդեն շոգ ամառ է, եւ շատերս պատրաստվում ենք մեկնել ամառային հանգստի՝ վայելելու արձակուրդային օրերը: Հանգստի ամենանախընտրելի ձեւը ծովափնյա վայրեր այցելելն է, ոմանք էլ նախընտրում են լեռնանտառային հանգստյան տներն ու առողջարանները: Հենց այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում խոսել նոր ծանոթությունների, ամառային ինտիմ հարաբերությունների եւ թույլ տրվող սխալների մասին: Չէ՞ որ սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի կարեւոր մասն է կազմում, առանց որի ոչինչ լիարժեք չի լինի, նույնիսկ ամառային հանգիստը:
Թեմայի շուրջ այսօր հրավիրվել էր ասուլիս, եւ սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը խոսեց շոգ եղանակի առանձնահատկություններից, սեռական առողջ հարաբերությունների համար անհրաժեշտ նախապայմաններից, թույլ տրվող սխալներից եւ այլն: Ըստ նրա՝ գարնան գալուն պես մեծանում է մարդկանց սեռական ակտիվությունն ու ցանկությունը, եւ եթե խոսում ենք ամռան մասին, ապա պետք է հաշվի առնենք տոթն ու շոգ եղանակը: Եթե սեռական հարաբերութունների համար նախընտրելի սենյակային ջերմաստիճանը 18-23 աստիճանն է, ապա ծովափնյա վայրերում եւ հանգստյան տներում այդ պայմանները հաճախ բացակայում են: Այս պարագայում բարձրանում է արյան ճնշումը, արագանում է սրտի աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Մասնագետի խոսքով՝ քիչ չեն ինֆարկտների, ինսուլտների, իսկ մեծահասակների դեպքում՝ հանկարծամահության դեպքերը:
շարունակությունը՝ կայքում