Հայերեն


Ինչպես չդառնալ ոստիկան

Հասարակություն

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը գրում է․

Այս տարվա հուլիսյան իրադարձությունները ոչ միայն ի ցույց դրեցին հասարակական, քաղաքական, պետական կյանքն իր ողջ խարխուլ պատրանքներով և իրական ավերակներով, այլև վեր հանեցին այլ ցավալի իրողություններ: Ներհասարակական խիստ լարված 15 օրերի ընթացքում, իշխանության մեծացող ճգնաժամի պայմաններում և ոչ մի ոստիկան չանցավ ցուցարարների կողմը, չհրաժարվեց ծառայությունից, չընդդիմացավ բռնություն գործադրելու՝ ոստիկանության բարձրագույն մարմինների հրամաններին: Հուլիսի 29-ի գիշերը Երևանի «Սարի թաղ» թաղամասում ՀՀ ոստիկանության և նրանց աջակցող քրեական տարրերի կողմից իրականացվող քաղաքացիների վայրագ ջարդը և համատարած բռնությունները ցավալիորեն վկայեցին, որ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ոչ միայն չդարձավ հասարակության դաշնակիցը, այլև վերածվեց մեծ պատժարարի՝ դառնալով կոռումպացված իշխանության վերջին պատվարը:
Ինչպես դառնալ քաղաքացի և չդառնալ ոստիկան. Հայաստանում սա նույնքան բարդ է, որքան ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելը: Ինչպես չդառնալ Հայաստանն ավերող վարչակարգի աջակիցը, քաղաքական համակարգի պաշտպանը, բարձրագույն իշխանության վերջին հույսը. ինչպես չդառնալ ոստիկան:

«Ծառայության անցնելով ՀՀ ոստիկանությունում՝ երդվում եմ. հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը: Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»,-ՀՀ պետական դրոշի առջև այս երդումն է տալիս Ոստիկանությունում ծառայության անցնող անձը՝ ՀՀ ոստիկանը:

Հայաստանում չեն հավատում պետական անձանց ու ծառայողների երդումներին և չեն վստահում ոստիկանությանը՝ ներքուստ թե՛ արհամարհելով և թե՛ վախենալով: Հայաստանի հանրային ընկալումներում հայ ոստիկանն այն թիրախն է, դեպի ում ուղղված են հանրային ծաղրի, վրդովմունքի, ատելության նետերը: Հասարակական հավաքական գիտակցության մեջ հայ ոստիկանը բացառապես պատժիչ գործառույթներ իրականացնող անձ է, անօրեն իշխանության պատվարը. արտոնյալների հովանավորը, հասարակական ընդվզման դահիճը, բռնությունների ջահակիրը և ոչ երբեք՝ հասարակության գործընկերը:

Հուլիսյան իրադարձությունները հոռետեսության պղտոր հեղեղի մեջ նետեցին ՀՀ ոստիկանությունը բարեփոխելու՝ միջազգային և եվրոպական կառույցների, Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեպանությունների ծախսած բոլոր ջանքերը, ֆինանսները, ժամանակը: Երբ պարզ դարձավ, որ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հատկացված հերթական դրամաշնորհները մսխվել են այնպես, ինչպես կազմաքանդվել են ժողովրդավարական ազատությունները Հայաստանում: ՀՀ ոստիկանությանն ընդհանրապես, հայ ոստիկանին՝ մասնավորպես՝ «բարեփոխելու» արևմտյան միամտությունը ոտնատակ էր տրվում ՀՀ ոստիկանության և նրան սատարող քրեածին տարրերի՝ ասիական սառնասիրտ բռնության հարվածներից: Հուլիսի 20-ին ոստիկանների հետ բախման հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 50 մարդ, հուլիսի 29-ին՝ ավելի քան 60 մարդ: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» տվյալների՝ հուլիսի 29-ին ոստիկանությունը 74 հատուկ նռնակ է օգտագործել, պայթյունի հետևանքով աչքից զրկվել է 17-ամյա վարդենիսցի պատանին: Առաձնակի և նպատակաուղղված բռնության են ենթարկվել լրագրողները: Հարյուրավոր մարդիկ ոստիկանական բաժանմունքներ են տարվել, կալանավորվել և կամայականությունների ենթարկվել:

«Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար»»,-օգոստոսի 1-ին ՀՀ իրավապահ մարմիններին դիմելիս ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Գնահատականը թեպետ առնվազն անընդունելի էր, սակայն և՝ օրինաչափ էր. հենց ոստիկանությունն էր իշխանության ճգնաժամային այդ օրերին մնացել նրա իշխանության միակ հենարանը:

Դպրոցական ուսումնառության իմ տարիներին համադասարանցիներս անգթորեն ծաղրում էին մի աղջկա, քանի որ հայրը միլիցիա էր: Վերջերս ֆեյսբուքյան օգտատերներից մեկը գրառել էր, որ մանկահասակ որդին հուլիսյան այդ օրերին հրաժարվել է ավտոբուսում նստել ոստիկանի կողքի նստարանին՝ նեղվելով՝ «Հո միլիցու կողքը չե՞մ նստի»: Ասել է թե՝ ավելի քան երեք տասնամյակների ընթացքում հայ ոստիկանի կերպարի հանրային ընկալումը հայկական միջավայրում չի փոխվել: Թերևս այն պատճառով, որ չի փոխվել հայ ոստիկանն ինքը, ով ընկալվում է որպես պետական համակարգի արատավոր բարքերի ներկայացուցիչը, սպասարկուն, պաշտպանը: Չի փոխվել ոչ ոստիկանը, ոչ էլ, փաստորեն, պետությունը, ոչ էլ ոստիկանի հանդեպ հանրային կարծիքը:

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալները վկայում են, որ տարիներ շարունակ հանցագործությունների աճին զուգահեռ աճում են նաև ՀՀ պետական բյուջեից ոստիկանության ծախսերը: Այսպես՝ գրանցված հանցագործությունների թվային պատկերն ըստ տարիների հետևյալն է՝

2010 – 15477

2011- 16572

2012- 15776

2013 -18333

2014 – 17546

Զուգահեռաբար «Հասարակական կարգ, անվտանգութուն, դատական գործունեություն» տողով պետբյուջեից կատարված ծախսերը հետևյալն են՝

2010- 67443.1 մլն դրամ

2011- 72517.1 մլն դրամ

2012- 76.668.6 մլն դրամ

2013- 91399.6 մլն դրամ

2014 – 104.793.0 մլն դրամ:

Ըստ ՄԱԿ-ի՝ պետություններում ոստիկանների աշխատողների թվաքանակի ցանկի՝ աշխարհի պետություններում 100.000 բնակչության հաշվով ոստիկանների թիվը միջինում տատանվում է 300-ի սահմաններում: Մինչդեռ 2015թ. Բանգլադեշում այդ թիվը կազմել է 1033, Մոնակոյում՝ 1374, Բահամայում՝՝ 848, իսկ Ֆինլանդիայում՝ 143, Դանիայում՝ 241: Աշխարհի 9-ը երկրներում այդ թիվը 100-ից պակաս է: Ըստ ՄԱԿ-ի վերոհիշյալ զեկույցի՝ ոստիկանների արդյունավետ թիվը պետք է կազմի 222-ից ոչ պակաս 100.000 բնակչի կտրվածքով:

Հայաստանի մասին նման տեղեկատվություն բացակայում է ՄԱԿ-ի այդ ցանկից: Ըստ ՀՀ գործող օրենսդրության և կառավարության նորմատիվ ակտերի՝ Հայաստանում ոստիկանների թիվը բացահայտող տեղեկությունը չի գաղտնազերծվում: Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանում ոստիկանական աշխատակիցների թիվը հասնում է 30 հազարի: Պաշտոնապես արձանագրված 3 մլն բնակչության դեպքում 100.000 բնակչի հաշվով այդ թիվը կազմում է ընդունված 300-ի փոխարեն 1000 ոստիկան: Ասել է թե՝ Հայաստանում 100 բնակչից մեկը ոստիկան է:

«Ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչու՞ է այդպես ցանկանում, որ Հայաստանն ազատվի, մի՞թե ձեր բաղձանքն այն է, որ որ տեսնենք հայ ոստիկան հայկական համազգեստով, նա անհամբեր կերպով և կտրուկ ասաց. – Այո՛, հայ ոստիկան հայկական համազգեստով»,-1918թ. «Հոգևոր Հայաստան» հոդվածում գրում էր Վահան Տերյանը:

Շուրջ 100 տարի անց 25-ամյա անկախ Հայաստանն ունի սեփական՝ պետական ոստիկանությունը: Երևանի փողոցներում համազգեստով հայ ոստիկանի կարող եք հանդիպել ամեն քայլափոխի: Հենց նրան, ով իր իսկ ընտրությամբ դարձել է ոչ թե Հայաստանի ազատության բաղձանքի մարմնավորումը, այլ այդ ազատության պատժիչ մղձավանջը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված