Հայերեն


Իսրայելի ապտակը Հայաստանին

Քաղաքականություն

Առաջին / Այն պարագայում, երբ Հայաստանը չի կարողանում իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից պահանջել, որպեսզի վերջինս կատարի իր դաշնակցային պարտավորություններն, այլ երկրներին ուղղված մեր կոչերը զրկվում են քաղաքական մոտիվացիայից, նմանվում են նեղացածի մուննաթի, ինչն ոչ միայն բնորոշ չէ դիվանագիտական հարաբերություններին, այլ նաև հեգնանքով է ընդունվում այլ մայրաքաղաքներում: Օրինակ՝ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի ղեկավարության առջև երկչոտ բարձրացնում է Մոսկվայի կողմից Ադրբեջանին սպառազինելու հարցը և ռուսների կողմից լսում է տարբեր պատասխաններ, որոնք, սակայն, ունեն մոտավորապես նույն բովանդակությունը և հանգում են «լավ ենք անում, վաճառում ենք» կամ «փողին մուննաթ» պատասխաններին: Եթե դու սխալ դաշնակից ես ընտրել կամ չես կարողանում նրա առաջ խնդիր բարձրացնել, ապա անիմաստ է վերապահումներ հայտնել երկրների մասով, որոնք դաշնակիցների շրջանակում չեն: Իսրայելի Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերին մեր լրագրողները հարցրել են Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին և լսել են նրա պատասխանը. «Ձեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարծում եմ, Ադրբեջանին ավելի շատ սպառազինություն է մատակարարում»: Այս պատասխանը գուցե մի փոքր ցինիկ է, բայց ավելի քաղաքական արձագանք է, քան մենք ստանում ենք մեր դաշնակից ռուսներից, երբ վերջիններիս ուղղում ենք նույն հարցը:

Ալեքսանդր Ցինկերն, իհարկե, ապտակ է հասցրել հայկական դիվանագիտությանը, սակայն արել է մեկ այլ` ավելի ուշագրավ բացահայտում: «Ժամանակին Հայաստանին առաջարկվել է գնել իսրայելական որոշ սպառազինություն։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է և ձեռնտու չէ։ Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի կողմում է։ Խնդրեմ, մենք միշտ բաց ենք, եթե դուք որևէ բան եք ցանկանում, հարցը միշտ կարող է քննարկվել»,- նշել է նա: Վստահաբար կարելի է պնդել, որ խնդիրն ոչ թե իսրայելական զենքի գինն է, այլ այն հնարավոր արգելքը, որ Մոսկվան ենթադրաբար դնում է Հայաստանի առաջ` սպառազինություն ձեռք բերել միայն կամ հիմնականում Ռուսաստանից: Դա էլ մի բաղկացուցիչ է, որ սահմանափակում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որովհետև ռազմա-տեխնիկական համագործակցությունն երրորդ երկրների հետ մեծացնելու է մեր դիվանագիտական պոտենցիալը, այդ թվում` ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

շարունակությունը՝ կայքում

Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենադիտված