Հայերեն

Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն ձևավորվել է մի շերտ, որը պաշտոնապես իրեն ներկայացնում է որպես «ընդդիմություն», սակայն իրականում կատարում է մեկ կարևոր քաղաքական ֆունկցիա՝ թույլ չտալ, որ հակաիշխանական ընտրազանգվածը համախմբվի իրական իշխանափոխության շուրջ։ Այս ուժերը տարբեր են արտաքինով, բառապաշարով ու ոճով, բայց ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ նրանք երբեք չեն հարվածում Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերին այնպես, որ այն իրական վտանգ զգա։ Ընդհակառակը՝ հաճախ հենց իրենց գոյությամբ են ապահովում գործող իշխանության վերարտադրությունը։

Այդ շղթայում առանձնահատուկ տեղ ունի իրեն «Շնորհապետական» անունը կրող կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Քաղաքագետի, «ազգային» գործչի և «նոր քաղաքական ուժի» առաջնորդի կերպարով ներկայացող Սիմոնյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է զբաղեցնել այն դաշտը, որտեղ հավաքված են հակառուսական տրամադրություններ ունեցող, բայց Փաշինյանից դժգոհ քաղաքացիները։ Սա պատահական չէ։ Սիմոնյանը տարիներ շարունակ հանդես է եկել ընդգծված հակառուսական դիրքերից՝ կոչ անելով դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄից, հեռացնել ռուսական զորքերը Հայաստանից և ամբողջությամբ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։ Սակայն ամենակարևոր հարցը սա չէ։ Ամենակարևորը քաղաքական հետևանքն է։

Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը ոչ միայն վարկանիշի անկումն է, այլ նաև այն, որ հասարակության մեծ հատվածը այլևս չի հավատում նրա խոստումներին։ Հետևաբար, իշխանությանը պետք են «կեղծ այլընտրանքներ», որոնք կկարողանան հավաքել դժգոհ, բայց գաղափարապես մոլորված ընտրողներին։

Հենց այստեղ է սկսվում սատելիտների դերը։

Գուրգեն Սիմոնյանը փորձում է ներկայանալ որպես «ազգային շահի պաշտպան», բայց իրականում նրա ամբողջ քաղաքական գործունեությունը բերում է նույն կետին՝ ընդդիմադիր դաշտի մասնատմանը և Փաշինյանի համար վտանգավոր ընտրազանգվածի ցրմանը։ Նա կարող է երբեմն քննադատել Փաշինյանին, բարձր տոնով խոսել պետականության մասին, բայց երբեք չի ձևավորում այնպիսի քաղաքական օրակարգ, որը կարող է իրական համախմբում ստեղծել գործող իշխանության դեմ։ Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է. ստեղծել վերահսկվող «ընդդիմություն», որը կվերցնի բողոքական ձայները, բայց չի վերածվի իշխանափոխության ռեսուրսի։

Սիմոնյանի դեպքում խնդիրը նույնիսկ ավելի խորն է։ Նա փորձում է խաղալ ազգային զգացմունքների վրա՝ միաժամանակ առաջ տանելով այն նույն գաղափարական գիծը, որը տարիներ շարունակ օգտագործվել է Փաշինյանի իշխանության կողմից՝ հասարակությունը բաժանելու, ավանդական դաշնակիցներին թշնամի ներկայացնելու և քաղաքական իրական օրակարգը փոխարինելու համար։ Նրա քաղաքական վարքագիծը գնալով ավելի է հիշեցնում ոչ թե անկախ ընդդիմադիր գործչի, այլ իշխանությանը ձեռնտու նախագծի աշխատանք։

Նույն քաղաքական տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Արամ Սարգսյանի, Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի գործունեությունը։

Արամ Սարգսյանը տարիներ շարունակ ներկայացել է որպես «ժողովրդավարական» և արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն գործնական քաղաքականության մեջ հաճախ հայտնվել է այնպիսի դիրքերում, որոնք օբյեկտիվորեն նպաստել են գործող իշխանության օրակարգին։ Նրա հիմնական քաղաքական թեզերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Փաշինյանի արտաքին քաղաքական գծի հետ։

Լևոն Շիրինյանն ու Արման Բաբաջանյանն անգամ քաղաքական դաշինքով են մասնակցել ընտրություններին՝ ձևավորելով բացահայտ արևմտամետ և հակառուսական բևեռ։ Նրանք մշտապես հանդես են եկել նույն գաղափարական շեշտադրումներով՝ ՀԱՊԿ-ի քննադատություն, Ռուսաստանի դեմ կոշտ հռետորաբանություն, արևմտյան ինտեգրման քարոզ և «նախկինների վերադարձի վտանգի» թեզեր։

Բայց եթե Բաբաջանյանի կամ Շիրինյանի դեպքում հասարակության զգալի հատվածը վաղուց հասկացել է նրանց քաղաքական իրական տեղը, ապա Գուրգեն Սիմոնյանի պարագայում դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են նրան ընկալել որպես «նոր», «անկախ» կամ «ազգային» դեմք։ Սա է նրա հիմնական վտանգավորությունը։

Կեղծ հայրենասիրությունը միշտ ավելի վտանգավոր է, քան բացահայտ հակառակորդը։ Բացահայտ հակառակորդին հասարակությունը տեսնում է անմիջապես, իսկ քաղաքական սատելիտները գործում են այլ մեթոդով՝ նրանք վերցնում են ժողովրդի արդար զայրույթը և այն տանում փակուղի։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը պահվում է ոչ միայն ՔՊ-ի վարչական ռեսուրսով, այլ նաև այն «կեղծ ընդդիմադիրների» միջոցով, որոնք հասարակության մի հատվածին թույլ չեն տալիս միավորվել իրական քաղաքական փոփոխության շուրջ։

Եվ այդ համակարգում Գուրգեն Սիմոնյանը դարձել է ամենաակտիվ և ամենավտանգավոր սատելիտներից մեկը՝ «ազգային» բառերի փաթեթավորմամբ սպասարկելով նույն իշխանությանը, որի դեմ իբր պայքարում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»
Ամենադիտված