Քայլ ԱԱԾ-ով. կրկնակի փոխզսպման «քարտ-բլանշ» ՀՅԴ-ին
ՀասարակությունԱռաջին / Նախօրեին հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է կրթության և գիտության նախարարությանը՝ ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: «Ոչ պետական բուհերի երեք ռեկտորների կողմից շահադիտական դրդումներով դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելու դեպքերով քրեական գործերով պարզվել են, որ դիպլոմներ են հատկացվել ՀՀ՝ 2, Իրանի՝ 1, ԱՄՆ՝ 8, ՌԴ՝ 2, Ուզբեկստանի՝ 1, Իսրայելի՝ 1, Վրաստանի՝ 5 քաղաքացիների»: Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող՝ Հայաստանում գործող ոչ պետական երկու բուհերի ռեկտորներ, դատարանի որոշմամբ, մեղավոր են ճանաչվել, երրորդի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Առաջին հայացքից հաղորդագրությունը, որ տարածվել է նախօրեին, գործնականում արտացոլում է Հայաստանի համար սովորական քրեական քրոնիկոնի մի դրվագ, որն ամենևին էլ նորություն կամ սենսացիոն բացահայտում չէ:
շարունակությունը՝ կայքում