Նոր մանրամասներ Գյումրիի կրակոցների գործով
ՀասարակությունԳյումրիի կրակոցների գործով մեկ անձ հայտնաբերվել է: NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 27-ի լուսադեմին ոստիկանները բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ «Չախալ» մականունով Կարեն Սարգսյանին, նա 31 տարեկան է: Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ դեպքի մանրամասները պարզելու միջոցառումները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով մի տղամարդ որովայնի շրջանում վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոն։