Հայերեն

Գյուղմթերքի արգելքի իրական պատճառները

Տնտեսություն

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորի» որոշումը՝ սահմանափակել Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը, իշխանությունները փորձելու են ներկայացնել բացառապես տեխնիկական կամ ֆիտոսանիտարական խնդիրների շրջանակում։ Սակայն իրականությունն ակնհայտորեն շատ ավելի խորն է։ Խնդիրը վաղուց արդեն միայն լոլիկի, վարունգի կամ ելակի մասին չէ։ Խնդիրը քաղաքական է։

Հայաստանի գործող իշխանությունը վերջին տարիներին հետևողականորեն քայքայել է հարաբերությունները երկրի հիմնական ռազմավարական և տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ՝ դա ներկայացնելով որպես «բազմավեկտոր քաղաքականություն»։ Սակայն իրականում այդ գործընթացը վերածվել է մշտական սրման, հրապարակային հակադրությունների և անվստահության մթնոլորտի ձևավորման։

Այս ֆոնին դժվար էր պատկերացնել, որ տնտեսական հարաբերությունները շարունակելու են աշխատել նախկին ռեժիմով։ Երբ իշխանությունը տարիներով քաղաքական մակարդակում սրում է հարաբերությունները, անխուսափելիորեն հարվածի տակ են հայտնվում նաև տնտեսությունը, արտահանումը և սովորական քաղաքացիները։

Այժմ դրա առաջին լուրջ հետևանքներից մեկը տեսնում ենք գյուղատնտեսության ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի գյուղմթերքի հիմնական շուկան է։ Հազարավոր գյուղացիներ, ջերմոցային տնտեսություններ և արտահանողներ իրենց ամբողջ գործունեությունը կառուցել են այդ շուկայի վրա։ Սակայն իշխանությունները, զբաղված լինելով արտաքին քաղաքական վտանգավոր փորձարկումներով, ըստ էության ոչ մի պահ չեն մտածել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ քայլերը երկրի տնտեսության համար։

Պաշտոնական պատճառաբանությունները կարող են լինել ֆիտոսանիտարական խնդիրները, կարանտինային վնասատուները կամ վերահսկողության բացերը, բայց ակնհայտ է, որ նման որոշումները միշտ էլ ունեն քաղաքական ենթատեքստ։ Առավել ևս այն պայմաններում, երբ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին կուտակվել է լարվածության մեծ պաշար։

Սակայն այստեղ ամենամեծ պատասխանատվությունը հենց Հայաստանի իշխանության վրա է։ Որովհետև ցանկացած պետության ղեկավարության առաջնային խնդիրը սեփական երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելն է, ոչ թե արտաքին քաղաքական հայտարարություններով իրավիճակը հասցնել այն կետին, որտեղ դրա գինը սկսում են վճարել գյուղացիները, արտահանողները և հասարակ քաղաքացիները։

Այսօր արդեն հազարավոր մարդիկ կանգնած են անորոշության առաջ։ Ջերմոցներում աճեցված բերքը կարող է չարտահանվել, գյուղացիները կարող են կրել մեծ վնասներ, իսկ շուկան՝ կտրուկ անկայունանալ։ Եվ այս ամենը այն պայմաններում, երբ իշխանությունները տարիներ շարունակ խոսում էին տնտեսության զարգացման, արտահանման աճի և գյուղատնտեսության աջակցության մասին։

Փաստացի ստացվում է, որ արտաքին քաղաքական անհեռատեսության գինը կրկին վճարելու է հասարակ ժողովուրդը։

«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված