ԵԱՏՄ-ում և այլ միավորումներում ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները միջազգային համագործակցության մեջ կառուցողական փոխգործակցության օրինակ են ծառայում. Պուտին
ԱշխարհԵԱՏՄ-ում և այլ միավորումներում ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները միջազգային համագործակցության մեջ կառուցողական փոխգործակցության օրինակ են ծառայում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Միջազգային գործերում կառուցողական փոխգործակցության օրինակ է ծառայում մեր համատեղ աշխատանքը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, BRICS-ում և ՄԱԿ-ում, Կասպյան հնգյակում՝ Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով»,- ասել է Պուտինը ռուս-ղազախական բանակցությունների ընթացքում։
Ռուսաստանի առաջնորդը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Աստանայում Ռուսաստանի պետության ղեկավարին ուղեկցում է ավելի քան 30 հոգանոց պատվիրակություն, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ինը դաշնային նախարարներ։