Հայերեն

Եվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար

Հասարակություն

Մայիսի 28-ին Եվրոպական հանձնաժողովը Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) համաձայն՝ 200 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել «Temu» առցանց հարթակի նկատմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրահանձնաժողովից։

Ինչպես պնդում է Եվրահանձնաժողովը, «Temu» ընկերությունը պատշաճ կերպով չի ապահովել իր հարթակում անօրինական ապրանքների առաջարկի հետ կապված համակարգային ռիսկերի, ինչպես նաև Եվրոպական միության սպառողներին դրանով հասցվող վնասի բացահայտումը, վերլուծությունն ու գնահատումը։

Եվրահանձնաժողովի տրամադրության տակ եղած ապացույցները վկայում են այն մասին, որ ԵՄ սպառողները «Temu»-ում անօրինական ապրանքների հանդիպելու մեծ հավանականություն ունեն։

«Ռիսկերի գնահատումը ոչ թե ձևական ընթացակարգ է, այլ Թվային ծառայությունների մասին օրենքի հիմքը։ Temu-ի կողմից իրականացված ռիսկերի գնահատումը թերագնահատում է կոնկրետ վտանգները, հստակ չէ, հիմնված չէ հավաստի ապացույցների վրա և սպառիչ չէ։ Այն կարգավորող մարմիններին, օգտատերերին և հանրությանը թողնում է անորոշության մեջ Temu-ում վաճառվող անօրինական ապրանքների հասցրած հնարավոր վնասի իրական մասշտաբների վերաբերյալ։ Ժամանակն է, որ Temu-ն հարգի օրենքը», — հայտարարել է տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը։

Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) համաձայն՝ չափազանց մեծ առցանց հարթակները պարտավոր են մանրակրկիտ գնահատել իրենց ծառայությունների հետ կապված համակարգային ռիսկերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք նվազեցնելու համար։

Մայիսի 28-ին սահմանված տուգանքի չափը հաշվարկվել է՝ հաշվի առնելով խախտման բնույթը, դրա ծանրության աստիճանը և տևողությունը։ Ռիսկերի պատշաճ գնահատում չիրականացնելը, ինչը Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) առանցքային դրույթներից է, համարվում է այս օրենսդրության կոպտագույն խախտում։

Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) 75-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ «Temu»-ն պարտավոր է մինչև 2026 թվականի օգոստոսի 28-ը Եվրահանձնաժողով ներկայացնել գործողությունների ծրագիր: Այդ ծրագրում պետք է հստակ շարադրվեն այն քայլերը, որոնք ուղղված կլինեն ռիսկերի գնահատման պարտավորությունների թերացումները վերացնելուն: Փաստաթուղթն ստանալուց հետո Թվային ծառայությունների եվրոպական խորհուրդը կունենա մեկ ամիս ժամանակ՝ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Դրանից հետո Եվրահանձնաժողովին կտրվի ևս մեկ ամիս՝ վերջնական որոշում կայացնելու և դրա կատարման համար ողջամիտ ժամկետ սահմանելու համար։

Պարտավորությունները չկատարելու վերաբերյալ որոշումն անտեսելը կարող է հանգեցնել պարբերական տուգանքների և պատժամիջոցների կիրառման:

Կոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա Յոլյան
Ամենադիտված