«Lրբերին և իրենց տերերին ասեմ, որ վարկաբեկման նոր միջոցներ մտածեն»
ՔաղաքականությունՂարաբաղյան ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանը գրում է․
«Վերջերս ինձ հասնում են լուրեր, որ իբր ինձ և/կամ հարազատներիս իբր տուն են նվիրել կամ այլ նվերներ տվել: Ակնհայտ է, որ այս լուրերը տարածվում են իշխանական ագիտպրոպի կողմից և տարածվում անբարոյականների խմբի կողմից: Ինձ պատկանող միակ բնակարանը, որն արտացոլված է իմ կողմից ներկայացրած եկամուտների հայտարարագրերում, 2013թ. իմ կողմից հիպոթեքային վարկով գնված երկսենյականոց բնակարանն է Ստեփանակերտում: Իսկ լրբերին և իրենց տերերին ասեմ, որ վարկաբեկման նոր միջոցներ մտածեն, հոգնած մեթոդները չեն աշխատում»: