Հայերեն

«Ինչ եմ ասե՞լ, որ նախագան նեղանա․ ասում եմ եթե չեք օգնում, թողեք մարդիկ էթան էս երկրից»․ գեներալ Սարոյան

Ամենաընթերցված

Գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը Ազգային ժողովում մշտապես առանձնացել է իր խոսքի ուրույն ոճով: Նրա ելույթները ԱԺ բարձրագույն ամբիոնից, հարցազրույցները լրագրողների հետ միշտ ուղեկցվել են հումորային շեշտադրումներով: Նրա վերջին ելույթը ևս Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնահատուկ հետաքրքիր բնույթ ուներ: Գեներալը վերջերս տեղացած կարկուտը համեմատեց թուրքի հետ և կոչ արեց իշխանություններին անտարբեր չմնալ:


«Չորրորդ իշխանության» հարցին` գեներալ պատգամավորի ոչ ստանդարտ ելույթներն ու ռեպլիկները ինչպես են ընկալվում երկրի ղեկավարության և հատկապես`Սերժ Սարգսյանի կողմից, Սեյրան Սարոյանը պատասխանեց իրեն բնորոշ անկեղծությամբ. «Մենք հո՞ շառ չենք անում կամ մոգոնում, որ ասենք նախագան էլ նեղանա: Ես իմ հայտարարությունների մեջ ավելորդ բան չեմ խոսացել, ինչը որ կա իրականության մեջ, ես էդ եմ խոսում: Ես ինչ եմ ասել, ասել եմ կարկուտը եկել, յոթը գյուղ շարքից հանել ա:Եթե էդ ժողովրդին չեք օգնում, թողեք էթան Հայաստանից, թող էթան, աշխատեն, բանկի փողերը փակեն: Բայց խի՞ թողենք էթան, դրա դեմն առնելու համար ժողովրդին շուտ օգնել ա պետք: Երկար չձգենք ամիսներով, տարիներով , ժողովուրդն ա չէ՞ ասում, որ մինչև անձրև գա, գորտի աչքերը դուրս կգա, ըտենց օգնելը ումն ա՞ պետք: Պետք ա մի բան անել, հեսա աշնանացանի ժամանակ ա, գոնե ժողովուրդը մի բան կառնի, կապրի»:

- Պարոն Սարոյան, անդրադառնանք վերջին շրջանում շփման գծում լարվածության մեծացմանը: Ամեն օր զինվորի զոհվելու կամ վիրավորվելու լուր է լսվում: Հանրության մեջ տեսակետ է ձևավորվում, որ պատերազմի վտանգ կա: Որպես պատերազմով անցած մարդ, ի՞նչ եք կարծում` հասարակությունն անհանգստանալու պատճառ ունի՞:

- Ես միշտ ասել եմ ու հիմա էլ կասեմ, որ թուրքը մնում ա թուրք: Դաժե տեսար, չէ՞, որ կարկուտը եկավ, ես իմ ելույթում կարկուտը համեմատեցի թուրքի հետ, որ եկել ա մեզ վնաս տա: Իսկ ինչ վերաբերում ա պատերազմին, մենք միշտ էլ պատերազմական վիճակում ենք եղել: Ամեն օր Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններում կա պատերազմական վիճակ, մի օր բախտներս բերում ա` զոհ չենք տալիս, եթե չի բերում` զոհեր ենք ունենում: Ամեն օր նույն պատմությունը կա: Թուրքը երբեք չի հանգստանում, թուրքը ունի իրա ձեռագիրը` միշտ կրակում ա: Էսքան մեր հողերը վերադարձրել ենք, իրանք վառված են չէ՞ մեզնից, իրանք էլ չէ՞ փախստականներ ունեն: Չէ՞ որ էդ փախստականները միշտ իրանց հարցը բարձրացնում են, միշտ իրանց կառավարությանը պահում են ճգնաժամի մեջ: Էսօր, որ իրանց մանաթի արժեզրկումը եղել ա, ալիևական կլանը էսօր միշտ Ղարաբաղի ֆակտրը բերում ա մեյդան, որ կարենան իրանց ժողովրդին հանգստացնեն: Իսկ էն, որ էս պահին պատերազմ կարող ա լինի, ինձ չի թվում, որովհետև հիմա աշխարհում մեծ քաղաքականությունը փոխվել ա, հիմա նորից ամեն մեկը իրա կամանդն ա ուզում հավաքի: Էս պահին ընձի թվում ա Ալիևը չի ընկնի ոտի տակ: Ընենց որ, ես որպես հին զինվորական մտածում եմ, որ գոնե էս պահին գեոպալիտիկան ընենց ա, որ դժվար ինչ որ բան լինի, եթե իհարկե մեծ տերությունները չդրդեն դրան: Պետությունները հիմա փորձում են իրար միանալ ավելի մեծ ուժեր ստեղծել և արաբական աշխարհում, և Ռուսաստանում: Չինաստանում ու Հնդկաստանում էլ շատ խառն ա, դրա համար դժվար թե մեզ նման փոքր պետությունների հարցը առաջ քաշեն: Իսկ որ ամեն օր զոհ ունենք,ամեն օր վիրավոր ունենք, էդ նույն բանն էլ ադրբեջանցին ունի, ընենց չի, որ մեր զինվորը կամ մեր զորքը կանգնած նայում ա: Մենք մեկին հինգ պատասխան ենք տալիս: Բայց մենք չենք հայտարարում էդ մասին, չենք ասում, թե էսքան թուրք սատկացրինք, որովհետև աշխարհը նայում ա:

շարունակությունը՝ կայքում

 

Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. Կալլաս
Ամենադիտված