Վաղը կլինի հետաքրքիր ասուլիս
ՔաղաքականությունԼրագիր / Նախագահի նստավայրում հունիսի 27-ին տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում մի շարք հարցերի թվում եղել է նաեւ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների եւ հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարարի տեղեկատվության լսումը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարին լսելուց հետո Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար առաջնահերթ մտահոգության պատճառ են հանդիսանում այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող իր կրոնական ու պատմական ժառանգությունը:
«Հանձնարարվել է նաև շարունակել աշխատանքները գործընկեր երկրների և միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար և պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին՝ զուգահեռաբար ամրապնդելով և խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերությունների մակարդակը արաբական երկրների հետ», ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
շարունակությունը՝ կայքում