Հայերեն


«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստանում այց-կանգառ ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրեցին փաստաթղթեր, այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն արգելում է հայկական ծաղկի, բանջարեղենի, մրգի, հանքային ջրի մուտքն իր երկիր և Հայաստանին կանգնեցնում է ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրելու հարցի առջև։ Այս բոլոր գործընթացները կարո՞ղ են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի ընտրական գործընթացների վրա։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, բոլոր թվարկված գործընթացներն ազդում են ընտրական գործընթացների վրա, բայց մտահոգիչն այն է, որ ոչ թե ազդում է մարդկանց վերաբերմունքի վրա՝ ով ինչ է շահում կամ կորցնում, այլ, եթե մի քիչ ավելի խորը նայենք, ազդում է Հայաստանի ապագայի՝ ճակատագրի վրա։ «Եթե պարզ ասենք՝ աննորմալ մթնոլորտ է ստեղծվել։ Ոչ մի լավ բան Հայաստանի համար դա չի խոստանում։ Բոլորն ասում էին՝ Փաշինյա՛ն, Հայաստանը մի դարձրու ուժեղ խաղացողների պայքարի թատերաբեմ, բայց մարդը դարձրեց։ Հիմա էլ ասում է՝ Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ կլինի։ Եթե փորձենք շատ կարճ ամփոփել հայռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով, թե Ռուսաստանից վերջին օրերին ինչ հայտարարություններ են հնչել, Ռուսաստանն ասում է մի շատ պարզ բան՝ կա՛մ իմ ընկերն ես, կա՛մ իմ ընկերը չես։ Եթե իմ ընկերն ես, այն ամենը, ինչ քեզ տվել ենք, ուժի մեջ է՝ ԵԱՏՄ, հայ-ռուսական երկկողմանի պայմանագիր, որով կարգավորվում է գազի մատակարարումը և սակագինը։ Բայց նաև ասում է՝ եթե մեր ընկերը չես, ինչի՞ համար պետք է առավելություններ ունենաս։ Նիկոլը Ռուսաստանին ասում է՝ չէ, ես ձեր ընկերն եմ։ Այդպես չի լինում, դա քաղաքականություն չէ, դիվանագիտություն չէ, պետք է հասկանաս, թե ինչու է Ռուսաստանը քո առջև նման հարցեր բարձրացնում։ Հասկանալը դժվար չի լինի, երբ Փաշինյանը հիշի ապրիլի 1-ին իր այցը Մոսկվա, եվրոպական քաղաքական համայնքի ժողովը Հայաստանում, Ռուբիոյի այցը Հայաստան և այլն։ Այստեղ Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր սիրելու կամ չսիրելու հարց չկա, այստեղ մեր երկրի ապագայի հարցն է։ Ուզո՞ւմ ես ունենալ թշնամի՝ հանձին Ռուսաստանի, թե՞ չես ուզում։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր պատասխանն այս հարցին, մեկն էլ կարող է ասել՝ թող ունենանք։ Բայց եթե երկրի ղեկավար ես, վարչապետ ես, պատասխանատվություն ես կրում երեք միլիոն մարդու համար, ուրեմն բարի եղիր այնպիսի քաղաքականություն վարել, որ վիճակը չհասնի դրան, չհասնի էմոցիաներին։

Պետք է մտածել ապագայի մասին։ Միայն այն չէ, որ զորահանդես արեցին, թոշակը բարձրացրեցին, բոլորս հասկանում ենք՝ դա ինչի համար է, հասկանում ենք, որ դրանք ժամանակավոր բոնուսներ են։ Նիկոլի վերընտրվելու պարագայում սաստիկ ճնշում է լինելու նրա վրա Ադրբեջանից ու Թուրքիայից, ասելու են՝ պարտավորությունները կատարիր, այն է՝ անկլավը հանձնիր, ճանապարհը բացիր և այլն։ ԱՄՆ-ի համար սա հեռու տարածաշրջան է։ Եթե ինչ-որ օգուտ ունեն այս տարածաշրջանում, ինչո՞ւ չօգտվեն։ Հիմա ինչ-որ ձևով իրենց ազդեցությունը մի քիչ ավելացնում են, Հայաստանի հետ պայմանագիր են կնքել հազվագյուտ հանքանյութերի մասով։ Դրա մասին էլ դեռ շատ չեն խոսում, Ամերիկան ինչո՞վ է օգնելու կամ հակառակը՝ գուցե իրեն է վերցնելու այդ հանքանյութերը։ Այստեղ կարող ենք հիշել, որ Ուկրաինայի հետ ևս ինչ-որ թուղթ ստորագրեցին հանքանյութերի մասով։ Այս իրավիճակում որքան էլ Ամերիկա-Ռուսաստան երկխոսություն կա, միևնույնն է՝ ամեն երկիր իր շահն ունի։ Եթե Փաշինյանը թույլ է տալիս ԱՄՆ-ին մի քիչ օգտվել ինչ-որ հարցում, ինչո՞ւ չպետք է օգտվեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Երբեմն տպավորություն է, որ բացի հստակ քայլերի հաջորդականությունը, որ իրականացնում են այս իշխանությունները, նաև խճճվել են սեփական քայլերի ու խոստումների մեջ։ Վերլուծաբանը կարծում է, որ խճճվելու հավանականությունը ևս կա։ «Օրինակ՝ Ռուսաստանի նկատմամբ Փաշինյանի պահվածքը՝ որպես փաստ, երբ բացահայտ հակառուսական հայտարարություններ ենք լսում վերնախավից, մեկ էլ սկսում են, թե՝ բա Պուտինը մեր ընկերն է, իրեն հարգում ենք, Ռուսաստանը գերտերություն է, գիտենք, թե ինչպես իրենց հետ խոսել, բոլորն էլ այդպես պետք է խոսեն և այլն։ Երբեմն իսկապես խճճվում է։ Բայց ինձ թվում է, որ հիմնական խնդիրն այլ է՝ մարդու խառնվածքից էլ է շատ բան կախված։ Նիկոլը ոչ թե անբախտ է, ինչպես հայտնի ֆրանսիական «Невезучие» ֆիլմի հերոսը, այլ իր բնավորությամբ պրոբլեմ ստեղծող է. նա լավ է զգում, երբ քաոսային վիճակ է, կարծես ինչպես ձուկը ջրում լինի, միկրոֆոնը վերցնում է, խել քին ինչ փչի, ասում է։ Նման խառնվածքով մարդիկ, որոնք պրոբլեմ ստեղծող են, վտանգավոր են պետության ղեկին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ ընթանում էին՝ ինչ-որ տեղ մանևրելով, ինչ-որ տեղ համաձայնելով, բայց հիմա տեսեք, թե ուր է ամեն ինչ հասել»,նկատում է մեր զրուցակիցը։

Նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթին ենք հասել։ Ու եթե առաջին օրերին այն ընթանում էր քիչ թե շատ հանգիստ մթնոլորտում, ապա հետո մեղադրանքներ հնչեցին ընդդիմության առաջնորդների հասցեին, ատելության մի մեծ բաժին կրկին ուղղվեց արցախահայությանը։ Սա քաոս ստեղծելո՞ւ, թե՞ այլ միտում ունի։ «Ամեն մարդ ընտրում է այն, ինչն իրեն հոգեհարազատ է։ Նա չի կարող իրեն զսպել, իրեն հոգեհարազատ է կոնֆլիկտի վիճակը՝ միշտ ինչ-որ մեկի հետ մարտնչել, մարտնչելը շատ քաղաքավարի բառ եմ ասում, փորձել «ոչնչացնել, փռել ասֆալտին, ծեփել պատին, սատկացնել» և այլն։ Փաշինյանի էությունը դա է, այսինքն, եթե ոչ ոք ոչ մի բան չանի, նա երևի առիթ կգտնի, որ նման բաներ անի կամ ասի։ Նա այդ մթնոլորտի մեջ իրեն լավ է զգում, այդ խոսույթը իրենից դուրս է գալիս ու տարածվում, որովհետև իշխանություն ունեցողն է թելադրում խաղի պայմանները։ Իշխանությունից են կախված խաղի այն կանոնները, որոնցով պետք է բոլորը առաջնորդվեն, իշխանության ձեռքում են լծակները։ Բացի էմոցիաներից ու խոսքերից, տեսնում ենք գործողություններ հողի վրա։ Բոլորս հիշում ենք նորանկախ Հայաստանի ընտրությունները։ Շատ բան է եղել, խախտումներ են եղել և այլն։ Բայց թող ինձ մեկն ասի՝ եղե՞լ է մի ընտրություն, որի ժամանակ իշխանությունների հիմնական հակառակորդներից մեկի առաջնորդը լինի տնային կալանքի տակ, ինչպես այսօր «Ուժեղ Հայաստանի» պարագայում է։ Եղե՞լ է այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կալանավորեր Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանը՝ Կարեն Դեմիրճյանին կամ Սերժ Սարգսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Եղե՞լ է այնպես, որ ընդդիմադիր ուժի ցուցակի երկրորդ համարը, ինչպես հիմա «Բարգավաճ Հայաստանի» պարագայում է, կալանավորվի։ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Սարգսյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը ևս կալանավորված են։ «Նախկիններին» բռնապետներ են անվանում, բայց նման իրավիճակ, որ հարյուրավոր քրեական գործեր հարուցվեն նախընտրական շրջանում, չի եղել։ Վերադառնալով սկզբին՝ շատ բարդ ժամանակներ են լինելու, որովհետև ոչ մի բան անհետևանք չի անցնում. նա սխալվում է, եթե մտածում է, որ այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցնելով անհասկանալի վիճակի՝ վաղը կարող է ասել՝ եկեք սրանից հետո լավ լինենք իրար հետ, և բոլորը կմոռանան ամեն ինչ։ Ոչ մի բան չի կորչում, չի անհետանում։ Նույնիսկ չեմ պատկերացնում՝ ի՞նչ բարդություններ կարող են լինել իր վերընտրվելու դեպքում։ Անկեղծ ասած, իր չընտրվելու դեպքում էլի բարդություններ են լինելու, քանի որ այնպիսի վիճակ է ստեղծել, որ կարծես զրոյից հարաբերություններ պետք է հաստատեն, և շատ լարված մթնոլորտում է այդ ամենը լինելու»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին բարձր մասնակցության կարևորությանը։ «Կարծում եմ՝ Փաշինյանն աշխատում է նրա վրա, որ քիչ մասնակցություն լինի, ինչ-որ առումով ատելության խոսքը մի քիչ դրան նպաստում է, որովհետև մարդիկ երբեմն նայում են, թե այս ինչ է կատարվում, ասում են՝ հազար տարի պետք է, որ ընկնեմ պատմությունների մեջ։ Շատ բան կախված է այս վերջին շաբաթվա անցուդարձից։ Քաղաքական ուժերը պատրաստվում են խոշոր միջոցառումների, տեսնենք, թե նժարը որ կողմի վրա կթեքվի։ Մարդիկ պետք է հասկանան, որ ներկան ներկա է, բայց ընտրությունն ավելի շատ ապագայի համար է, ոչ թե այսօրվա։ Եթե այսօր սահմանին չեն կրակում ու խաղաղություն է, պետք է մի քիչ մտածել՝ ինչի՞ համար է այդպես, ու եթե այսպես շարունակվի, ընտրություններից հետո ինչպե՞ս կլինի։ Մարդիկ պետք է կողմնորոշվեն, փորձեն ընտրել ոչ թե այսօրվա իրենց զգացողությամբ, օրինակ՝ դե լավ, թոշակը բարձրացել է տասը հազար դրամով, չնայած ունենք գնաճ, որն ընտրություններից հետո ավելի է ուժգնանալու, այլ մտածենք ընտրությունը լինելու է ապագայի համար։ Եթե ուզում ենք ավելի կանխատեսելի, ապահով, խաղաղ ապագա ունենալ, պետք է հասկանանք, որ այս մարդն, իմ կարծիքով, մի քիչ վտանգավոր է՝ որպես առաջին դեմք, իր խառնվածքով, մտածելակերպով, անցած ուղիով։ Վերջինս առհասարակ պրոբլեմների և կոնֆլիկտների ուղի է»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՀամոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Սամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ«Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված