Սարկոզիին ազատազրկում է սպառնում
ԱշխարհՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կկանգնի դատարանի առջև՝ 2012թ. իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգը խախտելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս մասին հայտնել է Փարիզի դատախազությունը: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ մեղքի ապացուցման դեպքում՝ երկրի նախկին ղեկավարին սպառնում է ազատազրկում: Իսկ տվյալ պարագայում Սարկոզին այլևս չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել եկող տարի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սարկոզին իրավասու էր քարոզարշավի վրա ծախսել 22 մլն եվրո, մինչդեռ նրա ծախսած գումարի չափը հասել է մոտ 40 մլն-ի: