Հայաստանը կանխել է պատերազմը. Նոր որոշման հեռանկարը
ՔաղաքականությունԼրագիր / «Չկա պատերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով: Եվ ընդհակառակը, կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս իր տնտեսության և պետության համար: Ես չեմ նվազեցնում այն վտանգները, որը լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար: Բացարձակ մեկը մյուսին չի բացառում: Բայց մտածված գնալ լայնամասշտաբ պատերամզի այս իրավիճակում` Ադրբեջանի կողմից չմտածված քայլ կլիներ: Բայց դա չի բացառում տարբեր սադրանքների, էսկալացիաների, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգները», հունիսի 28-ի ասուլիսում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին հարցին:
Սարգսյանն անշուշտ գեղեցիկ է շարադրում խնդիրը: Ադրբեջանը անկարող է լայնամասշտաբ պատերազմով լուծել խնդիր: Այստեղ գործոնները իհարկե մի քանիսն են: Բանն այն է, որ Ադրբեջանը խնդիր լուծելու համար ունի լայնամասշտաբ ռազմական գործողությունների շատ կարճ ժամանակ, որովհետեւ երկարելու դեպքում իրավիճակը բարդանում է՝ շահերը բազմազան են դառնում, խնդիրներ առաջանում են արդեն տարածաշրջանային լայն մասշտաբով: Ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն չունի կարճ հաջողության հնարավորություն: Ապրիլից հետո՝ առավել եւս: Այդ առումով իհարկե գերխնդիր է թույլ չտալ ապրիլից հետո վերականգնված ռազմա-քաղաքական հավասարակշռության խախտում եւ զուգահեռ փորձել վերականգնել տնտեսական եւ ռազմա-տեխնիկական հավասարակշռության դիսբալանսը, էապես կրճատել այն: Առավել եւս, որ Բաքուն ներկայում խնդիր ունի իր հիմնական խաղաքարտի՝ նավթագազային փողի հարցում:
Բայց իրավիճակից բխող պատեհ հնարավորությունն օգտագործելու համար պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունն էլ իր փողի խնդիրները լուծելու քսանամյա ռեժիմից անցում կատարի պետության փողի խնդիրը լուծելու իրական կառավարման: Մինչդեռ առայժմ նկատելի է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը ռազմա-քաղաքական խնդիրները փորձում է լուծել նվազագույն անհրաժեշտի ծավալով, իսկ առավելագույն ուշադրությունը կենտրոնանում է 2018-ի իշխանական խնդիրը լուծելու վրա:
շարունակությունը՝ կայքում