Երևանում համատարած «ռեյդ» են անում մեքենաները․ ինչ է կատարվում
Բաց մի թողեքՔիչ առաջ armtimes.com-ին տեղեկություն հասավ այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երեւանի տարբեր փողոցներում կանգնեցնում են մեքենաները եւ ստուգում բեռնախցիկները: Այս գործընթացքը իրականացվում է տեւական ժամանակ:
Այս ստուգումների վերաբերյալ ոստիկանության լրատվության պատասխանատու Աշոտ Ահարոնյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ ոստիկանությունը կոնկրետ գործի շրջանակներում կոնկրետ ստուգումներ է իրականցնում: Վերջինս չցանկացավ տվյալ գործի վերաբերյալ որեւէ մանրամասն հաղորդել: