Հայերեն


Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիվերսիֆիկացիայի տրամաբանությունը հատկապես հիմա դարձել է համաշխարհային քաղաքականության հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այն դրսևորվում է տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տեխնոլոգիաների, անվտանգության, ֆինանսների և նույնիսկ գաղափարական ազդեցության ոլորտներում։ Եթե նախկինում պետությունները ձգտում էին առավելագույն արդյունավետության՝ հաճախ անտեսելով կախվածության ռիսկերը, ապա այժմ առաջնային է դառնում ոչ թե ամենաէժան կամ ամենահարմար գործընկեր ունենալը, այլ այնպիսի համակարգ կառուցելը, որտեղ որևէ ճգնաժամ, պատերազմ, պատժամիջոց կամ քաղաքական հակասություն չի կարող կաթվածահար անել երկրի կենսական շահերը։

Այս փոփոխության ամենավառ օրինակներից մեկը Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Չինաստանի նկատմամբ։ Տասնամյակներ շարունակ ամերիկյան տնտեսությունը մեծապես օգտվում էր չինական արտադրական հսկայական ներուժից։ Ամերիկյան ընկերությունները արտադրությունը տեղափոխում էին Չինաստան, որտեղ աշխատուժն ավելի էժան էր, արտադրական ծավալները՝ ավելի մեծ, իսկ ծախսերն՝ ավելի ցածր։ Այդ գործընթացը նպաստեց համաշխարհային տնտեսության աճին, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ կախվածություն է ձևավորել չինական արտադրությունից։ Կորոնավիրուսի համավարակը, մատակարարման շղթաների խափանումները, տեխնոլոգիական մրցակցությունը և Վաշինգտոն-Պեկին ռազմավարական հակասությունների խորացումը ստիպեցին ամերիկյան քաղաքական և տնտեսական շրջանակներին վերանայել իրավիճակը։ Այսօր ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել կախվածությունը չինական արտադրական հզորություններից և կարևորագույն հումքային ռեսուրսներից՝ հատկապես հազվագյուտ մետաղներից, որոնք կենսական նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիաների, էլեկտրամոբիլների, արհեստական բանականության համակարգերի, ռազմական արդյունաբերության և կիսահաղորդիչների արտադրության համար։

Նույն տրամաբանությունն աստիճանաբար ձևավորվում է նաև Եվրոպայում։ Երկար տարիներ Եվրոպական միությունը կառուցել էր անվտանգային համակարգ, որի հիմքում գտնվում էր ամերիկյան ռազմական ներկայությունն ու ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի դերակատարությունը։ Սակայն վերջին տարիներին եվրոպական քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են քննարկվում ռազմավարական ինքնավարության, պաշտպանական ինքնաբավության և անվտանգության ոլորտում սեփական հնարավորությունների ընդլայնման հարցերը։ Եվրոպացիները հասկանում են, որ նույնիսկ ամենամոտ դաշնակցի հետ հարաբերություններում անհրաժեշտ է ունենալ սեփական կարողությունները։

Միաժամանակ, Եվրոպան տնտեսական ոլորտում ևս բախվում է նոր մարտահրավերների։ Համաշխարհային առևտրային մրցակցության սրման, մաքսատուրքերի, արդյունաբերական սուբսիդիաների և պրոտեկցիոնիստական քաղաքականության պայմաններում եվրոպական պետությունները սկսել են ավելի ակտիվորեն ուսումնասիրել նոր շուկաների և նոր գործընկերությունների հնարավորությունները։ Եթե նախկինում ԱՄՆ-ը և Եվրոպան գրեթե անվիճելի տնտեսական գործընկերներ էին, ապա ներկայում եվրոպական պետությունները ձգտում են ընդլայնել հարաբերությունները Հնդկաստանի, Հարավարևել յան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հետ։

Սակայն Եվրոպայի համար ամենաբարդ հարցերից մեկը շարունակում է մնալ նույն Չինաստանի հետ հարաբերությունների խնդիրը։ Մի կողմից՝ Չինաստանը եվրոպական տնտեսության համար հսկայական շուկա է և կարևոր առևտրային գործընկեր, մյուս կողմից էլ՝ Եվրոպայում աճում են մտահոգությունները չինական արտադրությունից, տեխնոլոգիաներից և ներդրումներից չափազանց մեծ կախվածության վերաբերյալ։

Հենց այդ պատճառով ԵՄ-ն փորձ է կատարում իրականացնել միաժամանակ երկու, առաջին հայացքից հակասական, բայց իրականում փոխլրացնող քաղաքականություն։

Բրյուսելը ձգտում է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ և պահպանել տնտեսական կապերը, բայց մյուս կողմից նվազեցնել կախվածությունը և զարգացնել այլ ուղղություններ։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել Հնդկաստանը, որը եվրոպացիների համար դիտարկվում է որպես ոչ միայն շուկա, այլ նաև ռազմավարական գործընկեր, արտադրական կենտրոն և ապագա տնտեսական հենարան։

Էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունն առավել ակնհայտ դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Տասնամյակներ շարունակ Եվրոպայի մի շարք խոշոր տնտեսություններ զգալի չափով հիմնվում էին ռուսական գազի և էներգակիրների վրա։ Այդ մոդելը տնտեսական տեսանկյունից շահավետ էր, սակայն պատերազմը ցույց տվեց, որ քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են մի ակնթարթում վերափոխել իրավիճակը։ Արդյունքում ԵՄ-ն սկսեց արագորեն փնտրել այլընտրանքային մատակարարներ՝ ընդլայնելով համագործակցությունը Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կատարի, Ալժիրի և այլ երկրների հետ։ Սակայն եվրոպացիները հասկանում են, որ դիվերսիֆիկացիայի ամենակայուն ձևը ոչ միայն նոր արտաքին գործընկերներ գտնելն է, այլև սեփական ներքին ներուժի զարգացումը։ Այդ պատճառով Եվրոպայում կրկին ակտիվացել են միջուկային էներգետիկայի վերաբերյալ քննարկումները։

Դիվերսիֆիկացիայի այս համաշխարհային միտումը չի սահմանափակվում միայն գերտերություններով։ Միջին հզորության պետություններն էլ են ձգտում նվազեցնել իրենց կախվածությունները և ընդլայնել արտաքին քաղաքական ու տնտեսական հնարավորությունները։

Սակայն այստեղ կարևոր է հասկանալ դիվերսիֆիկացիայի իրական էությունը։ Դիվերսիֆիկացիան չի նշանակում հրաժարվել գլխավոր գործընկերոջից։ Այն չի նշանակում փոխարինել մեկ կախվածությունը մեկ այլ կախվածությամբ։ Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում։ Իհարկե, հատկապես փոքր և միջին երկրները հաճախ առավել մեծ կարիք ունեն դիվերսիֆիկացիայի, որովհետև ավելի խոցելի են արտաքին ցնցումների նկատմամբ։ Սակայն նրանց համար հատկապես կարևոր է չշփոթել դիվերսիֆիկացիան հիմնական շահերի ու հիմնական գործընկերների անտեսման հետ։ Փոքր պետությունների հաջողությունը հաճախ կախված է այն բանից, թե որքան արդյունավետ են նրանք կարողանում համատեղել նոր ուղղությունների զարգացումն ու ավանդական կապերի պահպանումը։ Հայաստանի պարագայում ևս վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է արտաքին քաղաքականության, տնտեսական հարաբերությունների և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։

Սա բնական և տրամաբանական գործընթաց է, քանի որ ցանկացած պետություն շահագրգռված է հնարավորինս լայն գործընկերային ցանց ունենալու մեջ։ Հայաստանը ձգտում է զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի երկրների և այլ գործընկերների հետ։ Միաժամանակ փորձ է արվում ընդլայնել տնտեսական համագործակցության աշխարհագրությունը, ներգրավել նոր ներդրումներ և բացել նոր շուկաներ։

Սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ է առաջնորդվել ռազմավարական իրատեսությամբ։ Հայաստանի տնտեսությունը տարիների ընթացքում ձևավորել է խոր կապեր Ռուսաստանի հետ։ Ռուսական շուկան շարունակում է մնալ հայկական արտահանման կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայկական ընկերությունները իրենց գործունեությունը հիմնականում կապում են ռուսական շուկայի հետ, իսկ տնտեսական բազմաթիվ գործընթացներ փոխկապակցված են երկու երկրների միջև ձևավորված կապերի հետ։ Հետևաբար, որքան էլ Հայաստանը զարգացնի նոր ուղղություններ և ընդլայնի գործընկերային շրջանակը, դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում որևէ այլ ուղղություն լիովին փոխարինի ռուսական շուկայի դերին։

Սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները։ Ընդհակառակը, դիվերսիֆիկացիան փոքր պետությունների համար հաճախ կենսական անհրաժեշտություն է։ Սակայն արդյունավետ դիվերսիֆիկացիան պահանջում է ոչ թե հին կապերի կտրուկ խզում, այլ նոր կապերի աստիճանական կառուցում։

Այն պահանջում է միաժամանակ աշխատել տարբեր կենտրոնների հետ, զարգացնել բազմավեկտոր տնտեսական հարաբերություններ, ներգրավել տարբեր աղբյուրներից ներդրումներ, ստեղծել նոր արտահանման հնարավորություններ և միաժամանակ պահպանել արդեն գ

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին
Ամենադիտված