Հայերեն

Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական և հանրային կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկը վերջին տարիներին դարձել է ոչ միայն քաղաքական բովանդակության ճգնաժամը, այլև կառուցողական երկխոսության, առողջ քննարկման և բանավեճի մշակույթի բացակայությունը։ Եթե որևէ հասարակության զարգացման մակարդակը կարելի է չափել նրա տնտեսությամբ, պետական ինստիտուտներով կամ անվտանգության համակարգով, ապա ոչ պակաս կարևոր ցուցիչ է նաև հանրային դիսկուրսի որակը, քանի որ հենց հանրային դիսկուրսն է ձևավորում քաղաքական որոշումների միջավայրը, հասարակական տրամադրությունները, քաղաքացիների քաղաքական գիտակցությունը և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությունները։

Այդ առումով Հայաստանը շարունակում է գտնվել բավականին մտահոգիչ իրավիճակում, քանի որ հանրային քննարկումների մեծ մասը հեռու է բովանդակային, փաստարկված և կառուցողական բնույթից, իսկ քաղաքական պայքարը հաճախ վերածվում է փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների, պիտակավորումների և անձնական թշնամանքի հարթակի։ Քաղաքական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները միշտ չէ, որ ուղեկցվում են քաղաքական մշակույթի համապատասխան զարգացմամբ։ Ընդհակառակը, ներքաղաքական դաշտում աստիճանաբար ամրապնդվում են այնպիսի երևույթներ, որոնք ոչ միայն չեն նպաստում հանրային համերաշխության ձևավորմանը, այլև խորացնում են հասարակության ներսում առկա բաժանարար գծերը։

Վերջին տարիներին քաղաքական պայքարը հաճախ կառուցվել է ոչ թե գաղափարների, ծրագրերի, ռազմավարությունների կամ քաղաքական առաջարկների շուրջ, այլ անձերի նկատմամբ վերաբերմունքի հիման վրա։ Քաղաքական հակառակորդը շատ դեպքերում ներկայացվում է ոչ թե որպես այլընտրանքային տեսակետ ունեցող քաղաքական դերակատար, այլ որպես թշնամի։ Այդ գործընթացը դարձել է քաղաքական տեխնոլոգիաների կարևոր բաղադրիչներից մեկը։ Թե ով է դա ավելի շատ կիրառում, առանձին խոսակցության թեմա է, հիմա, հաշվի առնելով «լռության օրվա» գործոնը, զերծ կմնանք անուններ տալուց: Այս պարագայում կարևորը գլոբալ խնդիրն է: Քաղաքական դիսկուրսում ավելի հաճախ կարելի է հանդիպել պիտակավորման, սևացման, նվաստացման, վիրավորանքի և հանրային հեղինակազրկման փորձերի, քան բովանդակային քննարկումների։ Սա վտանգավոր միտում է, քանի որ առողջ ժողովրդավարության հիմքում ընկած է ոչ թե բոլորի համաձայնությունը, այլ անհամաձայնության քաղաքակիրթ կառավարումը։ Ժողովրդավարությունը չի ենթադրում, որ հասարակության բոլոր անդամները պետք է ունենան նույն կարծիքը։

Ընդհակառակը, ժողովրդավարությունը ենթադրում է տարբեր կարծիքների գոյություն, սակայն այդ տարբերությունները պետք է քննարկվեն փաստարկների, գաղափարների և ծրագրերի լեզվով։ Երբ քաղաքական դաշտում փաստարկը փոխարինվում է վիրավորանքով, գաղափարը՝ պիտակով, իսկ ծրագրային խոսքը՝ անձնական թշնամանքով, հասարակությունը կորցնում է իր զարգացման կարևորագույն մեխանիզմներից մեկը։

Այս խնդիրը հատկապես տեսանելի է դառնում նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում։ Ընտրությունները ժողովրդավարական համակարգերում պետք է լինեն գաղափարների մրցակցության կարևորագույն հարթակ։ Քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց տնտեսական, արտաքին քաղաքական, սոցիալական, կրթական, անվտանգության և կառավարման ծրագրերը, բացատրեն դրանց իրագործման մեխանիզմները և համոզեն քաղաքացիներին իրենց առաջարկների արդյունավետության մեջ։

Սակայն Հայաստանի քաղաքական իրականության մեջ հաճախ կարելի է տեսնել լրիվ այլ պատկեր։ Քարոզարշավների, ինչու չէ՝ նաև հետընտրական գործընթացների ժամանակ հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացվում է անձերի վրա։ Քննարկվում են ոչ թե ծրագրերը, այլ քաղաքական գործիչների անհատական հատկանիշները, կենսագրությունը, անձնական հարաբերությունները կամ փոխադարձ մեղադրանքները։ Արդյունքում քաղաքական գործընթացի կենտրոնում հայտնվում է ոչ թե գաղափարը, այլ անձը։ Նույն երևույթը կարելի է նկատել նաև քաղաքական դեբատների ժամանակ։ Այն հարթակները, որոնք պետք է ծառայեն ծրագրերի ներկայացման և գաղափարների մրցակցության համար, հաճախ վերածվում են միմյանց վրա ցեխ շպրտելու և վիրավորանքների տարածքի։ Քաղաքական ուժերը ավելի շատ ժամանակ են հատկացնում միմյանց վարկաբեկելուն, քան սեփական ծրագրերը ներկայացնելուն։ Քաղաքացին, որը ցանկանում է հասկանալ, թե որ քաղաքական ուժն ինչ պատկերացում ունի երկրի զարգացման վերաբերյալ, շատ հաճախ այդ հարցի պատասխանը չի ստանում։ Փոխարենը նա ականատես է լինում անձնական հակամարտությունների, փոխադարձ մեղադրանքների և հուզական բախումների:

Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման քաղաքական մշակույթը աստիճանաբար տարածվում է ամբողջ հասարակության վրա։ Հանրային դիսկուրսը միշտ չէ, որ սահմանափակվում է քաղաքական գործիչներով։ Քաղաքական էլիտայի վարքագիծը հաճախ օրինակ է ծառայում հասարակության համար։ Երբ քաղաքական առաջնորդները մշտապես օգտագործում են թշնամանքի, վիրավորանքի և պառակտման լեզուն, նույն տրամաբանությունը սկսում է վերարտադրվել նաև սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, փորձագիտական շրջանակներում և առօրյա շփումներում։ Հասարակության տարբեր խմբեր սկսում են միմյանց ընկալել ոչ թե որպես նույն պետության քաղաքացիներ, այլ որպես հակառակ ճամբարների ներկայացուցիչներ։

տեղեկատվական մանիպուլ յացիաների վտանգը։ Երբ քաղաքական գործընթացները կառուցվում են հույզերի, այլ ոչ թե փաստերի հիման վրա, հանրությանը շատ ավելի հեշտ է մոլորեցնել։ Քաղաքացին սկսում է որոշումներ կայացնել ոչ թե տեղեկույթի, ծրագրերի կամ փաստարկների հիման վրա, այլ նախապես ձևավորված վերաբերմունքի ազդեցությամբ։ Նրան առաջարկվում է ոչ թե վերլուծել և գնահատել քաղաքական առաջարկները, այլ սիրել կամ ատել այս կամ այն անձին։ Այդպիսի միջավայրում հանրային կարծիքը դառնում է առավել խոցելի քարոզչության, մանիպուլ յացիաների և քաղաքական տեխնոլոգիաների նկատմամբ։

Սակայն խնդիրը միայն քաղաքական արդյունավետությունը չէ։ Այն ունի նաև սոցիալական և հոգեբանական խոր հետևանքներ։ Ատելության և թշնամանքի վրա կառուցված քաղաքական մշակույթը աստիճանաբար հիվանդացնում է հասարակությանը։

Այն ձևավորում է մշտական լարվածության, անվստահության և բաժանվածության մթնոլորտ։ Մարդիկ սկսում են կորցնել միմյանց լսելու ունակությունը։ Նրանք ավելի շատ ձգտում են հաղթել բանավեճում, քան հասկանալ դիմացինին։ Հասարակության ներսում նվազում է փոխադարձ վստահության մակարդակը, իսկ առանց վստահության հնարավոր չէ կառուցել ո՛չ արդյունավետ պետություն, ո՛չ ուժեղ տնտեսություն, ո՛չ էլ համախմբված հասարակություն։ Կարևոր է նաև հասկանալ, որ ցածրորակ դիսկուրսը խոչընդոտում է նոր գաղափարների առաջացմանը։ Երբ քաղաքական միջավայրը լցված է ագրեսիայով, պիտակավորումներով և թշնամանքով, շատ մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ և երիտասարդներ պարզապես խուսափում են ներգրավվել քաղաքական քննարկումներում։ Նրանք չեն ցանկանում հայտնվել թշնամանքի և վիրավորանքների թիրախում։ Արդյունքում հանրային կյանքից դուրս են մնում բազմաթիվ արժեքավոր մասնագիտական կարծիքներ, որոնք կարող էին նպաստել պետության զարգացմանը։

Այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական մշակույթի աստիճանական վերափոխում։ Առաջին հերթին պետք է վերականգնվի բովանդակային խոսքի արժեքը։ Հանրությունը պետք է սկսի ավելի շատ պահանջել ծրագրեր, ռազմավարություններ, հաշվարկներ և լուծումներ, այլ ոչ թե հուզական հայտարարություններ և փոխադարձ վիրավորանքներ։ Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ երկարաժամկետ հաջողությունը հնարավոր չէ ապահովել միայն հակառակորդին սևացնելու միջոցով։ Անհրաժեշտ է առաջարկել զարգացման տեսլական, ներկայացնել գործնական լուծումներ և ձևավորել հանրային վստահություն սեփական գաղափարների նկատմամբ։

Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլև կրթական համակարգը, լրատվամիջոցները, փորձագիտական համայնքը և քաղաքացիական հասարակությունը։ Բանավեճի մշակույթը ձևավորվում է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ամբողջ հասարակության ներսում։ Եթե դպրոցներում, համալսարաններում, լրատվական հարթակներում և հանրային քննարկումներում խրախուսվեն փաստարկված խոսքը, քննադատական մտածողությունը և տարբեր կարծիքների նկատմամբ հարգանքը, ապա ժամանակի ընթացքում կձևավորվի նաև ավելի առողջ քաղաքական միջավայր։

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները չափազանց լուրջ են, որպեսզի դրանք քննարկվեն անձնական հակակրանքների և քաղաքական պիտակների լեզվով։ Անվտանգության, տնտեսության, ժողովրդագրության, կրթության, տեխնոլոգիական զարգացման, արտաքին քաղաքականության և պետական կառավարման խնդիրները պահանջում են բարձրակարգ մասնագիտական քննարկումներ, ռազմավարական մտածողություն և երկարաժամկետ տեսլական։ Այդ խնդիրները հնարավոր չէ լուծել աղմուկով, փոխադարձ վիրավորանքներով կամ թշնամանքի մթնոլորտում։ Դրանք պահանջում են հասուն քաղաքական մշակույթ և առողջ հանրային դիսկուրս։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»
Ամենադիտված