Հայերեն


Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը հունիսի 7-ն է՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրը: Այն օրը, որի մասին հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում խոսում էին գրեթե բոլոր հնարավոր «խոսացող» սարքերից, բոլոր բակերում ու հրապարակներում:

Շատերն այս օրերին լարված կամ հետաքրքրությամբ հետևում էին թեկնածուների նախընտրական հանդիպումներին, բանավեճերին, հարցազրույցներին: Առավել ակտիվ հայրենակիցները անմիջականորեն էին մասնակցում այդ հանդիպումներին ու հավաքներին: Մի խոսքով՝ ակտիվ նախընտրական մեկ ամիս էր, որի մի շարք բնութագրական դրսևորումներին անդրադառնալու, գնահատականներ տալու հնարավորություններ դեռ կլինեն:

Հիմա ամենից կարևորն այն է, թե ինչ կլինի վաղը՝ հունիսի 7-ին: Իսկ ինչ կլինի վաղը, դա գիտի միայն ժողովուրդն ինքը: Բայց, անկախ այդ ամենից, կան էական հանգամանքներ, որոնց էլ ստորև կանդրադառնանք:

Առաջինն այն է, որ հունիսի 7-ից հետո անխուսափելիորեն լինելու են հունիսի 8-ը, 9-ը, 10-ը: Ասել կուզի՝ հունիսի 7-ով կյանքը կամ ամեն ինչ չի ավարտվելու: Ու այս տեսանկյունից, կարծում ենք, շատ կարևոր են ոչ միայն քվեարկության, ընտրությունների արդյունքները, այլև ու առաջին հերթին՝ հասարակության պահվածքը, հոգեվիճակը և, իհարկե, հասարակության վերաբերմունքը սեփական պետությանը:

Իսկ այստեղ արդեն կարևոր խնդիր է այն, որ մենք, ցավոք, հիմնականում սահմանափակվել ենք «մեր տան դռան առաջի շորով»: Այսինքն՝ մեր սեփական փոքրիկ «աշխարհում» ամեն ինչ քիչ թե շատ տեղում թող լինի, իսկ դրանից այն կողմ ինչ է կատարվում, արդեն առանձնապես մեր հոգսը չէ, կամ որ ավելի տխրեցնող է՝ «բա քեզ պետք ա՜...»:

Բացի այն, որ դա անհեռատես մոտեցում է, դա նաև սեփական անձը մոլորության մեջ գցել է: Հա, «դռան առաջի շորը» կարևոր է, բայց նույնքան կարևոր է, թե որտեղ է բնակարանը (տունը), ինչ է շուրջը կատարվում, ինչ միջավայր ու մթնոլորտ է այդ տան կամ շենքի շուրջ, կողքի բակում, մյուս թաղամասում, քաղաքում, երկրում:

Վերը նշված «կենցաղային աշխարհընկալումը» բերում է նրան, որ շատերը շատ ավելի ընդգրկուն, մեծ խնդիրները չեն տեսել, չեն տեսնում կամ չտեսնելու են տվել ու տալիս՝ սահմանափակվելով զուտ «ինձ համար լավ լինի» մոտեցմամբ: Ցավալիորեն՝ տարիներ շարունակ, միշտ: Այնպես չէ, որ միայն վերջին տարիներին է դա ի հայտ եկել: Այդպես միգուցե հնարավոր է անձնական տարածքում անհատական անդորրի խաբուսիկ զգացողություն ունենալ, ավելի շուտ՝ պատրանք: Բայց այդպես, չասենք՝ անհնար, սակայն շատ դժվար է ունենալ լիարժեք կամ կենսունակ հասարակություն: Իսկ առանց նման հասարակություն ունենալու դժվարանում է նորմալ պետություն ունենալու հարցը:

Նույնի հետ շաղկապված ու շատ ավելի կարևոր հանգամանք է այն, որ հասարակությունն, ի վերջո, պետք է թոթափի ծայրահեղ ներքին անհանդուրժողականությունը և ներմուծված ներքին թշնամանքը, չարությունը, ատելությունը: Մեր հասարակությունն ասես կախարդական «ծուռ հայելու բեկորներից» տուժած լինի՝ այնքան նվազած են թվում պարզ, մադկային ապրումակցումը, դիմացինի նկատմամբ նորմալ վերաբերմունքը:

Սա կենսական հարց է: Նույնիսկ ավելորդ է քննարկել, որ ատելությունն ու չարությունը չթոթափելով՝ անհնար է ունենալ հենց հասարակություն ինքնին: Առանց այդ ծանրությունից ազատվելու անհնար է ունենալ պետություն, անհնար է ունենալ առաջխաղացում:

Սա խիստ տարողունակ թեմա է՝ լրագրային հոդվածում համակողմանի դիտարկելու համար: Բայց հիմնականն այն է, որ ատելությամբ ու չարությամբ կարելի է ջարդել, քանդել, փշրել, սակայն ստեղծել, արարել, կառուցել՝ երբեք: Չէ, պոետիկ բաներ չենք ասի՝ սիրո մասին: Բայց սկզբի համար մեր ժողովրդին իսկապես անհրաժեշտ է թոթափել ներքին չարությունը: Առանց դրա մենք չենք կարողանալու դրսևորվել որպես հասարակություն: Իսկ հետո, եթե ստացվի, հնարավոր է նույնիսկ համախմբվել հիմնականի ու կարևորի շուրջ:

Մեզ համար այդ հիմնականն ու կարևորը մեր երկիրն է ու մեր երկրում մեր երեխաների ապագան: Այսինքն՝ հասարակությունը պետք է, որ ավելի պատասխանատու լինի սեփական երկրի նկատմամբ: Պետք է, որ ճիշտ գնահատի իր արժեհամակարգերը:

Ի դեպ, նույն հասարակության մի շերտն է նաև «իրավապահ համակարգը»: Ինչ էլ լինի, ինչեր էլ ասվեն, նրանք, ի վերջո, այլ մոլորակից չեն եկել, մեր ժողովրդի ներկայացուցիչներ են:

Տեսեք, փոխվել են հասարակարգեր, փոխվել են տարբեր իշխանություններ: Այլ տեղերում էլ են փոխվում: Բայց իրավապահ համակարգը պետք է մնա իր դիրքերում, այն պետք է գերակա դիտի պետության շահը և օրինականության ապահովումը, չներքաշվի քաղաքական կոնյուկտուրայի ու շահերի սպասարկման հարթություն, ինչի դեպքում հարցականի տակ է դրվում նրանց բուն առաքելությունն ու կոչումը:

Սրա գիտակցումը չափազանց կարևոր է մեր ժամանակներում և մեր իրավիճակում: Հա, ու այս համակարգում էլ չպետք է մոռանան, որ լինելու է հունիսի 8, 9, 10... Անկախ նրանից, թե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն:

Կյանքը մեկ օրվա համար չէ: Ու երկիրն էլ մեկ սերնդի համար չէ:

Իդեալական մոտեցմամբ, իհարկե, ցանկալի է, որ մեր հասարակությունն էլ երբևէ հասնի մի իրավիճակի, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կենտրոնացած է իր գործի վրա՝ լինի ուսուցիչ, բժիշկ, հողագործ թե պատշար կամ թեկուզ՝ լրագրող: Եվ հավուր պատշաճի անի իր գործը: Չէ, չենք ասում, թե զերծ մնան քաղաքական դիրքորոշումից, առավել ևս՝ քաղաքացիական դիրքորոշումից: Դրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ այդ ամենը պետք է լինի սեփական անելիքին երկրորդված ու երբեք չպարտադրված:

Այսօր, թվում է, թե շատ հեռու է մեր համատեղ ընթացքը դեպի այդ նվազագույն իդեալականը: Բայց դա անհնարին չէ: Կարևորը՝ ձերբազատվել մեր հասարակական մարմինը ներսից հյուծող չարությունից ու անհամերաշխությունից: Երբ այդ ամենից ազատվենք, միգուցե սկսենք նկատել, որ, այնուամենայնիվ, ավելի շատ միավորող բաներ կան, քան մեզ իրարից հեռացնող, տարանջատող: Եվ այդ դեպքում հնարավոր է, որ սկսենք արդեն ոտքի կանգնել, որպեսզի առաջ ընթանանք: Ի վերջո, ճանապարհն ընթացողն է հաղթահարում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ամենադիտված