Միայնակ Գայլին ծեծել են 15 հոգով․ մանրամասներ
ՀասարակությունԱրայիկ Խանդոյանն իսկապես բռնության է ենթարկվել և խոշտանգվել անմարդկային ձևով։ Այս մասին հայտարարել է վերջինիս փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Նրան դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ խուցը փոքր է եղել, դրա համար 15 անձիք հերթ են կանգնել։
Պապիկյանը նշե է, որ երբ Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին ծեծելով բերել են խուց, Խանդոյանն ասել է, որ «ոչ մի նախադրյալ չկա, ի՞նչ եք անում», վերջիններս սկսել են ծեծել նաև իրեն:
Պապիկյանի խոսքով՝ բռնության են ենթարկվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը և Սմբատ Բարսեղյանը: