Հայերեն

Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի

Քաղաքականություն

Քարոզարշավի ամբողջ ընթացքում, եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ NEWS.am–ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։

Զուգադիպություն է, սա թե ոչ՝ դժվար չէ կռահել ընդամենը մի քանի փաստ համադրելով։

Նարեկ Խաչատրյանը ակտիվ լուսաբանել է ՔՊ–ի քարոզարշավի ընթացքը, արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Վերջին նման բացահայտումը քվեարկության օրն էր Սոթքում, որտեղ նա նկարահանել էր ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաեւ զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից ոչ մի կերպ չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որեւէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։ Լրագրողի հարցադրումներին, թե ովքեր են այդ անձինք եւ ինչու զինծառայողների քվեարկության ժամանակ նրանք դուրս չեն հրավիրվում ընտրատեղամասի տարածքից, հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե նրանց չի ճանաչում, թեեւ համբուրելով բարեւել էր նրանցից մեկին, հետո էլ պատճառաբանել, թե միջանցքը ընտրատեղամասի տարածքը չէ, թեեւ միայն լրագրողի դիտարկումից հետո էին նրանք հեռացել քվեարկության սրահից, բայց շարունակում էին մնալ ընտրատեղամասի տարածքում՝ շարքով կանգնած զինվորների կողքին, որոնք դեռ նոր պետք է մտնեին քվեարկության։

Այս տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց, երբ լրագրողը Գեղարքունիքի մեկ այլ ընտրատեղամասից ուղիղ եթեր էր հեռարձակում ձայների հաշվարկի ընթացքը, NEWS.am–ը հեռախոսազանգ ստացավ Պաշտպանության նախարարությունից, թե իրենց սպա է զանգահարել Սոթքի ընտրատեղամասից ու բողոքել, իբր NEWS.am–ի լրագրողը «խոչընդոտում է հանձնաժողովի նախագահի աշխատանքը»։  Ինչպես են հանձնաժողովի նախագահին ուղղված լրագրողի հիմնավորված հարցադրումները «խոչընդոտել  նրա աշխատանքը», տարակուսելի են, ավելին՝ տարօրինակ է, որ հանձնաժողովի նախագահի խնդրով դիմում են ոչ թե ԿԸՀ–ին, կամ ոստիկանությանը, այլ Պաշտպանության նախարարությանը։

Ուշագրավ է, որ ՊՆ խոսնակը քվեարկության օրը մոտեցել է ՔՊ շտաբի մոտ աշխատող NEWS.am–ի մեկ այլ լրագրողի, հետարքրվել եւ իմացել, թե որ լրագրողն է եղել զինվորների քվեարկության մասին տեսանյութի հեղինակը։

Զուգադիպությո՞ւն է արդյոք. այս զանգից  հաշված ժամեր անց Նարեկ Խաչատրյանին զանգահարում են եւ հրավիրում Զինկոմիսարիատ։ Ներկայանալուց հետո լրագրողը առաջիկա 25–օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստանում։

Նարեկ Խաչատրյանը առաջին լրագրողն է եղել, որը բացահայտել է այս քարոզարշավին օրենքի խախտմամբ ուսումնական հաստատությունների լայն ներգրավումը իշխող ուժի կողմից։  Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ նա նկարահանել էր, թե ինչպես են մարզի մի քանի համայնքների դպրոցներ դադարեցրել դասերը եւ կազմակերպված ձեւով՝ ուսուցիչներով, աշխատակիցներով ու աշակերտներով գնացել իշխող ուժի նախընտրական հավաքին մասնակցելու։ Հենց Նարեկի տեսախցիկին նայելով այս ամենի մասին պատմող ուսուցիչների՝ մեծ աղմուկ բարձրացրած կադրերն էին, որ ստիպեցին իշխանությանը հայտարարել, թե չորս դպրոցների տնօրեններ ազատման դիմումներ են գրել։ Միայն այս որոշումը ցույց է տալիս, թե որքան ծանրակշիռ են եղել վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ լրագրողի ներկայացրած փաստերը։

Ըստ էության, հենց այս պահից էլ լրագրողը հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում։

Նարեկ Խաչատրյանը, որը պատշաճ կարգով անցել է իր ժամկետային զինվորական ծառայությունը, եւ միշտ պատրաստ է կատարել իր պարտքը հայրենիքի առջեւ, իհարկե, կմասնակցի վարժական հավաքին, ինչպես ծանուցվել է։

Ավելին՝ NEWS.am–ի մեկ այլ աշխատակից հենց հիմա էլ մասնակցում է վարժական հավաքին։

Մեր խմբագրություն այցելած ցանկացած մարդ տեսել է հիշատակի ու փառքի անկյունը՝ նվիրված 44–օրյա պատերազմին հերոսաբար կռված եւ Շուշիում զոհված մեր երիտասարդ օպերատորի՝ Վահե Կարապետյանի հիշատակին, որը նոր էր ավարտել ժամկետային ծառայությունը, երբ սկսվեց պատերազմը, սակայն հրաժարվեց օգտվել որպես լրատվականի աշխատող՝ ռազմաճակատ չմեկնելու հնարավորությունից, գնաց կատարելու իր պարտքը։

Մենք Վահեին հպարտությամբ պատերազմ ճանապարհեցինք, որովհետեւ մեր խմբագրությունում այդպես է՝ բանակը եւ զինվորը բարձրագույն արժեք են։

Բայց մարտունակ, բարձր բարոյահոգեբանական մթնոլորտով  բանակ ունենալու համար նույնիսկ հազար նման խմբագրությունը բավարար չէ։ Դա Պաշտպանության նախարարության խնդիրն է, որը պետք է բանակում ծառայությունը, այդ թվում վարժական հավաքին  մասնակցելը դարձնի հպարտության, այլ իրենց խախտումները բացահայտողներին պատժելու միջոց։  Խնդիրը ոչ թե կոնկրետ անձն է, այլ շատ ավելի մեծ է ու մտահոգիչ։ Ի՞նչ բանակ է այսօր կառուցում իշխանությունը՝ ծառայությունը օգտագործելով որպես մահակ։

Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Ամենադիտված