«Իսլամական պետության» առաջնորդն սպանվա՞ծ է / լուսանկար
ԱշխարհԻրանական հեռուստատեսությունը տարածել է լուսանկարներ, որոնք կարող են հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության մասին լուրերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական IRIB հեռուստառադիոկորպորացիայի, որի պաշտոնական կայքում հրապարակվել է 4 լուսանկար՝ արտաքնապես շատ նման ալ Բաղդադիին։ Այս լուրը պաշտոնապես հաստատված չէ։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ԻՊ առաջնորդը կարող է սպանված լինել մայիսի 28-ին Ռաքքայի հարավային հատվածում ռուսական օդուժի հասցրած հարվածի արդյունքում: