Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Բաց մի թողեքՖիլիպինների հարավում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը 41-ից հասել է 45-ի։ Այս մասին հայտնում է «ABS-CBN News» հեռուստաալիքը։
Երկրի քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալներով՝ կա 630 վիրավոր, ևս 17 հոգի համարվում է անհետ կորած։
Աղետը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ Մինդանաո կղզու հարավային ափերի մոտ։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ վնասվել է շուրջ 2500 տուն, որոնցից 460-ը լիովին ավերվել է։ Գեներալ-Սանտոս քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ընդհանուր առմամբ, երկրաշարժի հետևանքներից տուժել է Ֆիլիպինների ավելի քան 145 հազար բնակիչ։